Իշխանությունը ցանկանում է քրեականացնել ազատ խոսքը, բայց չգիտի՝ ում ձեռամբ
10.11.2020 | 00:05
Իշխանությունը ցանկանում է նոր «օյին խաղալ» լրատվամիջոցների ու, առհասարակ, բոլոր նրանց գլխին, ովքեր այս օրերին կհանդգնեն իրենց տեսակետն արտահայտել: Անունը դնում են «խուճապ տարածել» կամ «հասարակության մեջ ընկրկրող տրամադրություններ տարածել» ու հրահանգում՝ լռեցնել բոլոր «օրինազանցներին»:
Հայաստանում ռազմական դրություն հայտարարելուց ի վեր գործող օրենքը, որ 700 հազար դրամի տուգանք էր նախատեսում, օրենսդիրների ձեռամբ շուտով հնարավոր է քրեականացվի: Շրջանառվող լուրերի համաձայն՝ օրենք գրողները կարծիք արտահայտողների ու «ներքին պառակտում» մտցնողների համար նախատեսում են չլսված պատիժ՝ տուգանք աշխատավարձի 2000-ապատիկի չափով: «Ովքե՞ր են «պատմական» այդ օրինագծի հեղինակները, ի՞նչ հիմնավորում են գրել նախագծում»,- հարցրինք «Իմ քայլի» պատգամավորներից մեկին: «Ո՞վ գիտի, միայն լսել ենք, որ նման նախագիծ են բերելու, բայց թե ով է հեղինակը, հայտնի չէ: Կարճ ասած՝ «անունը կա, ամանում չկա» իրավիճակ է. ո՛չ նախագիծը կա, ո՛չ զեկուցողը»,- նշեց վերջինս:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ