Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Իշխա­նու­թ­յու­նը խոս­տա­ցել էր՝ սա վեր­ջին պա­տե­րազմն է

Իշխա­նու­թ­յու­նը խոս­տա­ցել էր՝ սա վեր­ջին պա­տե­րազմն է
13.11.2020 | 00:21

Այս օ­րե­րին ա­ռա­վել, քան երբևէ սթափ դա­տե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն կա: Պետք է հաս­կա­նալ, թե ինչ գոր­ծըն­թաց­ներ ու շղ­թա­յա­կան վայ­րէջք­ներ են սպաս­վում Ար­ցա­խի մեծ մա­սի կո­րուստ և հայ­կա­կան երկ­րա­մա­սի հա­յա­թա­փում ու­նե­նա­լուց հե­տո։ Ժամ­կետ­նե­րը սեղմ են, չա­փա­զանց սեղմ։ Այ­սօր­վա, ոչ թե վաղ­վա հարց է, ա­վե­լին՝ այս պա­հի հարց է սա։ Ինչ­պե՞ս ենք ապ­րե­լու, երբ կող­քի խրա­մա­տում մինչև ա­տամ­նե­րը զին­ված վայ հարևանն է, ո­րը պատ­րաստ է մեզ ու մեր ա­մեն ին­չը ոչն­չաց­նե­լու ի­րեն բնո­րոշ ձևով՝ ֆի­զի­կա­կա­նից բա­րո­յա­կան, մշա­կու­թա­յի­նից հոգևոր ա­ռում­նե­րով։ Կարևոր այս հար­ցի պա­տաս­խա­նը չու­նի ոչ ոք:


Նո­յեմ­բե­րի 9-ի լույս 10-ի գի­շե­րը ներ­կա­յաց­ված հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րի տակ կա Հա­յաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի ստո­րագ­րու­թյու­նը, ըստ ի­րա­վա­բան­նե­րի՝ ի­րա­վա­կան որևէ ուժ չու­նի ո՛չ Հա­յաս­տա­նի, ո՛չ Ռու­սաս­տա­նի և ո՛չ էլ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նադ­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կում։ Այն ոչ թե ի­րա­վա­կան, այլ դեկ­լա­րա­տիվ փաս­տա­թուղթ է։ Սա նույնն է բնույ­թով, ինչ, օ­րի­նակ, այն հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րը նա­խոր­դել էր ու­ղիղ մեկ ա­միս ա­ռաջ՝ հոկ­տեմ­բե­րի 9-ի լույս 10-ի գի­շե­րը, ըստ ո­րի՝ Հա­յաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի և Ռու­սաս­տա­նի ԱԳ նա­խա­րար­նե­րը հան­դես էին ե­կել հու­մա­նի­տար հրա­դա­դա­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյամբ։ Պահ­պան­վե­ցի՞ն հրա­դա­դա­րի մա­սին դրույթ­նե­րը, ի­հար­կե՝ ոչ: Մի քա­նի օր է ան­ցել, դեկ­լա­րա­տիվ փաս­տաթղ­թի մա­սին ի­րա­վա­կան մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­վել են բա­ցա­ռա­պես այս կամ այն կող­մի քա­ղա­քա­կան շա­հի ա­ռաջ­մղ­ման հա­մար, բայց ոչ հան­րու­թյան՝ ի­րա­կա­նու­թյան հետ ա­ռե­րես­վե­լու տե­սան­կյու­նից։ Ճգ­նա­ժա­մի ժա­մա­նակ այդ­պես չեն վար­վում։


Իշ­խա­նու­թյու­նը խոս­տա­ցել էր՝ սա վեր­ջին պա­տե­րազմն է, սա լու­ծե­լու է, վերջ­նա­կա­նաց­նե­լու է Ար­ցա­խի հար­ցը։ Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ե­րեկ՝ նո­յեմ­բե­րի 12-ին հայ­տա­րա­րում է՝ Ար­ցա­խի հար­ցը «փակ­ված չէ»: Եվ, ըստ երևույ­թին, ա­մեն բան դեռ նոր է սկս­վում։ ՈՒ՞մ հա­մար է նոր սկս­վում, հայ ժո­ղովր­դի՞, թե՞ քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ այս ու այն կողմ վա­զող ու ի­րենց ծա­ռա­յու­թյունն ա­ռա­ջար­կող­նե­րի հա­մար: Պա­տաս­խա­նը, կար­ծում ենք, պար­զից էլ պարզ է:
«Կռ­վում էինք ոչ միայն Ադր­բե­ջա­նի, այլ նաև Թուր­քիա­յի դեմ» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը լսել ենք 44 օր շա­րու­նակ: Բայց սե­փա­կան աչ­քով եմ տե­սել՝ մեր բա­նա­կը, հայ­կա­կան զո­րա­միա­վո­րում­նե­րը ինչ­պես էին կռ­վում ա­մեն խրա­մա­տի, բնագ­ծի պաշտ­պա­նու­թյան հա­մար, ինչ­պի­սի սխ­րանք­ներ էին գոր­ծում զին­վո­րը, սպան, գե­նե­րա­լը, կա­մա­վո­րը և պա­հես­տա­զո­րա­յի­նը։ Այժմ ի­րա­կա­նու­թյունն այլ է, մար­դիկ լքում են Ար­ցա­խը, տա­նում են ի­րենց հետ նաև առ­կա գույ­քը։ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը կոչ են ա­նում չհե­ռա­նալ, բայց չեն ա­սում, թե ին­չու՞ չպետք է հե­ռա­նալ Քար­վա­ճա­ռից, Բեր­ձո­րից: Իսկ ան­գամ րո­պե­նե­րը շատ թանկ են, քա­նի որ մինչև ըն­թա­ցիկ ամս­վա վեր­ջը, ըստ հայ­տա­րա­րու­թյան, հայ­կա­կան զոր­քե­րը պի­տի դուրս գան այդ տա­րածք­նե­րից։ Անվ­տանգ ապ­րե­լու ի՞նչ ե­րաշ­խիք­ներ ու­նեն բնա­կիչ­նե­րը։ Այդ մա­սով ու՞մ հա­վա­տան՝ Ա­լիևի՞ն, Փա­շի­նյա­նի՞ն, թե՞ Հա­րու­թյու­նյա­նին։ Ներ­քա­ղա­քա­կան դե­րա­կա­տար­ներն էլ ա­վե­լի են սրում ա­մե­նը, երբ փաս­տա­ցի կա­պի­տու­լյա­ցիոն հայ­տա­րա­րու­թյան տակ ստո­րագ­րած ՀՀ վար­չա­պե­տը և նրա ԱԺ մե­ծա­մաս­նու­թյու­նը չի պա­տաս­խա­նում վե­րոն­շյալ հար­ցե­րին, չի տա­լիս գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պլան, չի բա­ցատ­րում, թե ինչ է տե­ղի ու­նե­նում: Իսկ որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին կարևոր գոր­ծըն­թաց է տե­ղի ու­նե­նում ար­դեն բարձր տեմ­պե­րով, ո­րը կանգ­նեց­նել պրակ­տի­կո­րեն հնա­րա­վոր չէ, փաստ է: Քա­ղա­քա­կա­նու­թյու­նը սու­տա­սա­նի թատ­րոն է, բայց հա­սա­րա­կու­թյա­նը ստե­րով կե­րակ­րե­լը ոչ միայն ան­ժամ­կետ չի կա­րող լի­նել, այլև չա­փա­զանց վտան­գա­վոր է, քա­նի որ հա­սա­րա­կու­թյան մեջ կա՛ն քա­ղա­քա­կան շահ չհե­տապն­դող մար­դիկ, ան­հատ­ներ, ո­րոնք, ցա­վոք, մեծ ուժ չեն ներ­կա­յաց­նում: Հա­ճախ էլ դիտ­մամբ են խլաց­նում նրանց ձայ­նը, նրանց «մուտ­քը» դե­պի ամ­բո­խը զմռս­ված է, որ­պես­զի մար­դիկ սթափ դա­տո­ղու­թյուն­նե­րի հետ չա­ռե­րես­վեն: Վեր­լու­ծող, հար­ցեր բարձ­րաց­նող հա­սա­րա­կու­թյուն ու­նե­նալ որևէ իշ­խա­նու­թյուն չի ու­զում: Ին­չու՞, պարզ ու հաս­կա­նա­լի պատ­ճա­ռով. պե­տու­թյան հա­մար ճա­կա­տագ­րա­կան պա­հե­րին ի­րո­ղու­թյուն­նե­րը պետք է ներ­կա­յաց­վեն այն­պես, ինչ­պես ի­րենց է ձեռն­տու:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 7249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ