Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը Ղարաբաղում ստեղծեց հումանիտար արձագանքման կենտրոն

Պուտինը Ղարաբաղում ստեղծեց հումանիտար արձագանքման կենտրոն
14.11.2020 | 10:54

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին Նովո Օգարյովոյի իր նստավայրում խորհրդակցություն է անցկացրել «Լեռնային Ղարաբաղի շրջանում հումանիտար հարցերի լուծման» վերաբերյալ: Նա նաև հրամանագիր է ստորագրել «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի մասին»:

ՌԴ նախագահը հաստատել է լիակատար հրադադարը և նշել զոհերի թիվը վերջին պատերազմում: «Զոհերի թիվը, նաև խաղաղ բնակչության շրջանում, անցել է 4000-ը, իսկ վիրավորներինը 8000-ը, փախստականների թիվը հաշվվում է տասնյակ հազարներով»՝ հայտարարել է ՌԴ նախագահը: Նա վստահեցրել է, որ հիմա «կրակոցներն ու բախումները լիովին դադարեցվել են» և հույս է հայտնել, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտ» բառակապակցությունը այլևս չի կիրառվի: «Հույս ունեմ, որ մենք արդեն չենք օգտագործի այս բառակապակցությունը, հույս ունեմ, որ շուտով կսկսենք քննարկումը մյուս հարցերի, որոնցից մեկը, իհարկե, չափազանց ակտուալ է»՝ ասել է նախագահը՝ նկատի ունենալով «հումանիտար հարցերը»: Կրեմլի կայքում հրապարակված «Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի մասին» հրամանագրի համաձայն՝ նրա հիմնական գործառնությունը պետք է լինի «աջակցությունը քաղաքացիների վերադարձին, որ լքել են Լեռնային Ղարաբաղի շրջանները, իրենց մշտական բնակության վայրեր», «աջակցությունը Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին քաղաքացիական ինֆրակառուցվածքների վերականգնման հարցերով», «ռուսական պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների գործունեության համակարգումը Լեռնային Ղարաբաղի բնակիչներին հումանիտար օգնության ցուցաբերման մեջ», աջակցությունը Ադրբեջանի ու Հայաստանի պետական մարմիններին «միջազգային հումանիտար կազակերպությունների հետ փոխգործակցության կազմակերպման մեջ»: Կենտրոնի կազմում ԱԻՆ-ի, ԱԳՆ-ի, ԱԴԾ-ի աշխատակիցներ են և «գործադիր իշխանության դաշնային մարմինների այլ շահագրգիռ ներկայացուցիչներ»: Խորհրդակցության ժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ ռուսական միջգերատեսչական կենտրոնը միջազգային աջակցություն կստանա:


«Новая газета»-ն հաղորդել է, որ նոյեմբերի 10-ին հայտնի է դարձել ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի ստեղծման մասին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ կենտրոնն աշխատելու է հեռավար ռեժիմով՝ օգտագործելով վերահսկողության տեխնիկական միջոցները: Լավրովը ճշտել է, որ «թուրք դիտորդները» գտնվելու են ադրբեջանական տարածքում, ոչ թե կոնֆլիկտի տարածքում, ընդգծելով, որ «ոչ մի թուրք խաղաղապահ Ղարաբաղ չի ուղարկվելու»:
RFI


Հ.Գ. Փաստացի՝ ՌԴ ՊՆ-ի ենթակայության տակ գտնվող կենտրոնի ստեղծումով Մոսկվան իր ձեռքն էլ վերցնում հումանիտար աջակցությունը Արցախին, որ նշանակում է Արցախի Հանրապետության պետական կառավարման իրավասությունների վերացում այդ մասով: Տարօրինակ իրավիճակ է, որ նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ից կենտրոնում ներկայացուցիչ չկա:
Թուրքիայի Star-ը գրել է, որ կստեղծվի թուրք-ռուսական համատեղ խաղաղարար կենտրոն: Կենտրոնը կվերահսկի հայկական ուժերի դուրսբերման ժամանակացույցը և հրադադարի պահպանումը: Այդ առաքելության մեջ ակտիվորեն ներգրավվելու են դաշտային փորձագետներ ու անօդաչուներ: Այս շաբաթ ռուսական ռազմական պատվիրակությունը կգա Թուրքիա մանրամասների քննարկման ու ճանապարհային քարտեզի մշակման համար: Կենտրոնի գործունեության վերջին շտրիխները կարվեն Անկարայում: Քանի որ խաղաղապահ կենտրոնի աշխատանքը միջազգային առաքելության ոլորտում է, պահանջվում է խորհրդարանի հավանությունը: Համապատասխան մանդատը առաջիկայում կներկայացվի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի քննարկմանը: Թուրք զինվորականները խնդիրներ չեն իրականացնելու «գետնի վրա», այլ առաքելությունը իրականացնելու են հրամանատարական կենտրոնում Սպասվում է սպայական կազմի տեղակայում:


Չե՞ն հակասում իրար ռուսներն ու թուրքերը, եթե հաշվի առնենք, որ Ալիևը հայտարարում էր, որ Թուրքիան նույնպես մասնակցելու է խաղաղապահ առաքելությանը, իսկ ռուսները ժխտում են, բայց թուրքերի հետ մոնիտորինգի կենտրոն են ստեղծում: Իսկ մենք նույնիսկ առարկելու իրավունք չունենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ