Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պետք է վայրկ­յան ա­ռաջ, Նա­րե­կա­ցու ա­սած, այս հա­վա­միտ գո­ռոզ­նե­րը մեր տե­սա­դաշ­տից վե­րա­նան»

«Պետք է վայրկ­յան ա­ռաջ, Նա­րե­կա­ցու ա­սած, այս հա­վա­միտ գո­ռոզ­նե­րը մեր տե­սա­դաշ­տից վե­րա­նան»
17.11.2020 | 00:20
Պա­տե­րազմ, կա­պի­տու­լյա­ցիա, դա­վա­ճա­նա­կան փաս­տա­թուղթ և գոր­ծո­ղու­թյուն­ներ, թանկ ու մե­ծա­քա­նակ զո­հեր, ներ­քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյուն, քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րե­լու վար­չա­պե­տի կո­չեր։ Մեր հա­սա­րա­կու­թյու­նը շատ ու­ժեղ հար­ված­ներ է ստա­ցել ու ստա­նում։ Մար­դիկ բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան վատ վի­ճա­կում են, ու շատ բարդ է ա­սել, թե այս ա­մենն ինչ­պես և երբ կհաղ­թա­հա­րենք։ Էթ­նո­հո­գե­բան ԿԱ­ՐԻ­ՆԵ ՆԱԼ­ՉԱ­ՋՅԱ­ՆԻ հետ զրու­ցել ենք այս թե­մա­յով։
-Այ­սօր մեր հան­րու­թյու­նը բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ի՞նչ վի­ճա­կում է։
-Մեր հա­սա­րա­կու­թյու­նը հատ­կա­պես վեր­ջին 2,5 տա­րում շատ վայ­րի­վե­րում­նե­րով ան­ցավ, այն­պի­սի տե­սա­նե­լի ու ան­տե­սա­նե­լի ազ­դե­ցու­թյուն­նե­րի թի­րախ դար­ձավ, որ և բա­րո­յա­պես, և խոս­քի կուլ­տու­րա­յի տե­սա­կե­տից շատ ցած ըն­կավ։ Շատ չխո­րա­նա­լով երևույթ­նե­րի մեջ, այ­դու­հան­դերձ, պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րից մեր ազ­գին բնո­րոշ ինք­նա­վե­րելք տե­ղի ու­նե­ցավ։ Տե­սանք, որ ինչ­քան էլ հայ մար­դու վրա ա­պա­կա­նող, ա­պա­կա­ռու­ցո­ղա­կան ազ­դե­ցու­թյուն­ներ ու­նե­նան, երբ վտանգ­ված է հայ­րե­նի­քը, կայ­ծը բո­ցա­վառ­վում է։ Ա­վաղ, մենք լու­սա­վոր ե­րի­տա­սարդ­նե­րի սե­րունդ կորց­րինք ու դեռևս լիո­վին չենք գի­տակ­ցում, թե ինչ է կա­տար­վել։ Այդ օ­րե­րին մենք ինք­նա­կազ­մա­կերպ­վել էինք, բայց թշ­նա­մին մեր թի­կուն­քում շա­րու­նա­կում էր գոր­ծել։ Քա­ղա­քա­կան մեծ պար­տու­թյուն գրան­ցե­ցինք, երբ թույլ տվե­ցինք, որ մեր սր­բա­զան երկ­րում գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյուն տե­ղի ու­նե­նա։ Այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կը դրա հետևանքն է։ Հի­մա մար­դիկ հո­գե­բա­նո­րեն տա­պալ­ված են, շատ ճիգ ու ջանք պի­տի գոր­ծադ­րել, որ կա­րո­ղա­նանք այս կք­ված ող­նա­շարն ուղ­ղել։ Ա­մե­նա­խայ­տա­ռակ ձևով Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ծուն­կի են ե­կել, գետ­նա­տա­րած են ե­ղել թուր­քի ա­ռաջ։ Թուր­քը մեզ ծաղ­րում է, մենք, որ­պես եր­կիր, դա­դա­րել ենք գոր­ծոն լի­նե­լուց։ Շա­տերն այս ա­մե­նը չէին հաս­կա­նում, բայց կա­յին, չէ՞, նկա­տող­ներ, զգու­շաց­նող­ներ։ Ա­վե­լին ա­սեմ` այս ա­ղետն ա­վե­լի շուտ է տե­ղի ու­նե­ցել, երբ ժո­ղովր­դի կր­թա­կան մա­կար­դա­կը հետևո­ղա­կա­նո­րեն ի­ջեց­նում էին։ Հայ մար­դուն միշտ բնո­րոշ է ե­ղել իր մտա­վո­րա­կան­նե­րին հար­գե­լը, նրա խոս­քը լսե­լը։ Ես ման­կա­վար­ժի աղ­ջիկ եմ ու հի­շում եմ, երբ անց­նում էի, ու ինձ ա­սում էին՝ դա­սա­տուի աղ­ջիկ է, մեծ հպար­տու­թյուն էի ապ­րում։ Մար­դիկ մեծ ակ­նա­ծանք ու­նեին կր­թյալ, ու­սյալ, մտա­վո­րա­կան մար­դու հան­դեպ։ Տա­րի­նե­րի ըն­թաց­քում վար­կա­բեկ­վեց միտ­քը, մտա­վո­րա­կա­նու­թյու­նը։ Մաս­նա­գետ մար­դիկ այ­սօր բա­ցատ­րում, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեր­լու­ծու­թյուն­ներ են ներ­կա­յաց­նում, իսկ խա­նու­թի հա­վա­քա­րա­րը, իր «քա­ղա­քա­կան» գի­տե­լիք­նե­րով, հար­ձակ­վում է այդ մար­դու վրա։ Եր­կի­րը հասց­րել են ծան­րա­գույն վի­ճա­կի։
-Ինչ­պե՞ս այ­սօր վե­րա­կանգ­նենք աղ­ճատ­ված հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ի­րա­կան ար­ժեք­նե­րը, մարդ­կանց ող­նա­շարն ինչ­պե՞ս ուղ­ղենք, կորս­ված ար­ժա­նա­պատ­վու­թյունն ինչ­պե՞ս վե­րա­կանգ­նենք։
-Ո­րո­շա­կի ցն­ցում տե­ղի ու­նե­ցավ, երբ այդ չա­րա­բաս­տիկ թուղ­թը ստո­րագր­վեց։ Ո­մանք սթափ­վում են, հաս­կա­նում են ար­դեն, թե ինչ է տե­ղի ու­նե­նում։ Մեր զին­վոր­նե­րը, սպա­նե­րը հրաշք­ներ գոր­ծե­ցին։ Մենք պետք է շեշ­տը նրանց վրա դնենք։ Մենք կա­րող ենք ոտ­քի կանգ­նել, մեր ար­ժա­նա­պատ­վու­թյու­նը վե­րա­կանգ­նել, պար­զա­պես մեզ դա­վա­ճա­նել են։ Պա­տե­րազ­մում հայ ժո­ղո­վուր­դը, մեր պա­տա­նի­ներն ի­րենց մե­ծա­գույն ար­ժա­նա­պատ­վու­թյամբ են դրսևո­րել, բայց մեզ մոտ հա­մա­կար­գա­յին դա­վա­ճա­նու­թյուն է տե­ղի ու­նե­ցել։ Մեր ժո­ղովր­դին պետք է մեր դրա­կան կող­մե­րը մատ­նա­ցույց ա­նենք։ Մարդ­կանց հետ պի­տի ան­կեղծ լի­նել։ Այ­սօր իշ­խա­նու­թյուն­նե­րը և Ար­ցախն են հանձ­նել, և սուլ­թան­նե­րի ե­րա­զանքն ենք ի­րա­կա­նու­թյուն դարձ­րել։ Դուք գի­տե՞ք, թե թուր­քա­կան ինչ ե­րա­զանք ենք ի­րա­կա­նա­ցել, երբ Մեղ­րիով Ադր­բե­ջա­նը Թուր­քիա­յին ենք միաց­րել։ Մարդ­կանց աչ­քե­րը բա­ցել է պետք։ Հե­ղա­փո­խու­թյան «ան­հու­սա­լի զո­հե­րը» մնա­ցել են տեխ­նո­լո­գիա­նե­րի տակ, իսկ գի­տակ­ցու­թյան ա­ղա­վա­ղու­մը շտ­կե­լը բա­վա­կա­նին տևա­կան ժա­մա­նա­կի հարց է։ Այ­դու­հան­դերձ, մեր ժո­ղովր­դին պետք է դա­ժան ի­րա­կա­նու­թյունն ա­սել, պի­տի հաս­կա­նան, թե ին­չի հետ գործ ու­նեն։
-Մինչև հաս­կա­նան, բա­վա­կան ժա­մա­նակ է պետք։ Մենք ու­նե՞նք այդ ժա­մա­նա­կը, կո­րուստ­ներն ա­վե­լի մեծ չե՞ն լի­նե­լու։
-Ա­յո, հա­սա­րա­կա­կան գի­տակ­ցու­թյան մեջ փո­փո­խու­թյուն­ներ մտց­նե­լը ժա­մա­նա­կի և ճշգ­րիտ աշ­խա­տան­քի խն­դիր է։ Կողմ­նա­կից չեմ, որ այ­սօր պի­տի սկ­սենք մարդ­կանց գի­տակ­ցու­թյու­նը փո­խե­լով ի­րա­վի­ճա­կի մեջ բե­կում մտց­նել։ Շատ շտապ լու­ծում­ներ են պետք, մենք ու­շա­ցել ենք, մենք ա­մեն վայր­կյան ու­շա­նում ենք։ Պետք է այս իշ­խա­նու­թյու­նը՝ իր Նի­կո­լով հան­դերձ, մեր տե­սա­դաշ­տից ընդ­հան­րա­պես դուրս մղ­վի։ Պետք է ազ­գա­յին ու­ժեր գան իշ­խա­նու­թյան։
-Ին­չու՞ հրա­պա­րա­կում քիչ մարդ է հա­վաք­վում։
-Մար­դիկ այս ա­մե­նում քա­ղա­քա­կա­նու­թյուն են տես­նում։ Տես­նում են դեմ­քեր, ո­րոնց չեն վս­տա­հում, ինչ-որ ա­ռու­մով չվս­տա­հե­լու հիմ­քեր ու­նեն։ Սա­կայն պետք է վայր­կյան ա­ռաջ, Նա­րե­կա­ցու ա­սած, իշ­խա­նու­թյան այս հա­վա­միտ գո­ռոզ­նե­րը մեր տե­սա­դաշ­տից վե­րա­նան։ Պի­տի գան կոա­լի­ցիոն ու­ժեր, ո­րով­հետև մեկ մար­դը, ե­թե լա­վա­գույնն էլ լի­նի, չի կա­րող այս ողջ պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը կրել։ Մտ­քի հա­մախմ­բում է պետք, պրո­ֆե­սիո­նալ, ազ­գան­վեր մարդ­կանց մեկ­տե­ղում։ Մեր ժո­ղովր­դի ար­գան­դը չի չո­րա­ցել, կան այդ­պի­սի մար­դիկ, պար­զա­պես նրանք շատ հա­մեստ են, մեջ­տեղ ընկ­նել չեն սի­րում։ Այ­սօր իշ­խա­նու­թյան գա­լը չի կա­րող վա­յելք հա­մար­վել։ Որ­պես­զի ինչ-որ բան վա­յե­լես, նախ պետք է այն գո­յու­թյուն ու­նե­նա, իսկ հի­մա մեր երկ­րի գո­յու­թյան խն­դիրն է դր­ված։ Ինչ­քան այս իշ­խա­նու­թյուն­նե­րը եր­կար մնան, այն­քան ի­րենց նպա­տակ­ներն ա­վե­լի հե­ռուն կգ­նան։ Մենք ի՞նչ գի­տենք, թե ինչ ծրագ­րե­րով ու հրա­հանգ­նե­րով են նրանք ե­կել։ Թեև շատ բան ար­դեն ակն­հայտ է, կան­խա­տե­սում­ներ էլ ա­րել ենք։ Ժո­ղովր­դի ցաս­ման ա­լիք պի­տի բարձ­րա­նա, իշ­խա­նու­թյու­նը պի­տի վայր­կյան ա­ռաջ հե­ռա­նա։ Այս­տեղ մեր ժո­ղովր­դի ի­մաստ­նու­թյու­նը պի­տի խո­սի, իշ­խա­նու­թյա­նը չպետք է հա­ջող­վի քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­ներ հրահ­րել։ Իշ­խա­նու­թյու­նը գնա­լու է մինչև վերջ։ Հայ­րե­նի­քը հանձ­նե­ցին, տղա­նե­րի ա­րյու­նը նրանց խղ­ճին է (ե­թե ի­հար­կե, խիղճ ու­նեն), հի­մա էլ քա­ղա­քա­ցիա­կան բա­խում­նե­րի են գնում։ Տես­նում եք, թե ուր ենք հա­սել, ինչ­քան ենք ըն­կել, ով­քեր են մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը։
-Ինչ­պես նշե­ցիք` այն իշ­խա­նու­թյու­նը, որ ստո­րու­թյուն ստո­րու­թյան հետևից է ա­նում, ինք­նա­կամ կհե­ռա­նա՞։
-Ինք­նա­կամ` եր­բե՛ք։ Այդ մար­դը հրա­ժա­րա­կան չի տա։ Բայց ժո­ղովր­դի ցա­սու­մը, հե­ղե­ղը մի բան է, ո­րից իշ­խա­նու­թյուն ու­նե­ցող­նե­րը շատ են վա­խե­նում։ Երբ տես­նի, որ մեր հայ­րե­նի­քի ա­րյու­նոտ­ված հո­ղը ոտ­քե­րի տակ ե­րե­րում է, կհե­ռա­նա։ Շատ կարևոր է ժո­ղովր­դի չքա­ղա­քա­կա­նաց­ված ըմ­բոս­տու­թյու­նը, մեր ժո­ղո­վուր­դը շատ զգա­յուն է այդ ա­ռու­մով։ Պի­տի մար­դիկ հաս­կա­նան, որ այս­տեղ իշ­խա­նու­թյան խն­դիր չէ, այլ հայ­րե­նի­քը փր­կե­լու հարցն է զո­հա­սե­ղա­նին։ Մեր ու­ժա­յին կա­ռույց­նե­րը պի­տի հաս­կա­նան, որ ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն­ներ չպետք է թույլ տան, չի կա­րե­լի ա­նօ­րեն հրա­ման­նե­րի են­թարկ­վել։ Մի ա­ղետ էլ այս 2,5 տա­րում տե­ղի ու­նե­ցավ օ­րի­նա­կա­նու­թյան հետ։ Այս կա­ռույց­նե­րից շատ բան է կախ­ված, ե­թե ա­ռաջ­նորդ­վեն օ­րի­նա­կա­նու­թյամբ, նշա­նա­կում է` հա­նուն հայ­րե­նի­քի են գոր­ծե­լու։
Ճե­պազ­րույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 8372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ