Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեղ­րին դա­տարկ­վե­լու վտան­գի առջև է

Մեղ­րին դա­տարկ­վե­լու վտան­գի առջև է
17.11.2020 | 01:05

Այս օ­րե­րին շատ վտան­գա­վոր զար­գա­ցում­ներ են տե­ղի ու­նե­նում Սյու­նի­քում, մաս­նա­վո­րա­պես Մեղ­րի քա­ղա­քում։ Այս­տե­ղի բնա­կիչ­նե­րը ստո­րագր­ված խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո խիստ ան­հան­գս­տա­ցած են, քա­նի որ վս­տահ են, որ թուր­քը շու­տով ի­րենց քա­ղաքն է կուլ տա­լու։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով` շա­տերն ար­դեն տունն ու գույ­քը ո­րո­շել են վա­ճա­ռել և ար­տա­գաղ­թել։


Տե­ղի մեր աղ­բյու­րը նշեց, որ ե­թե Մեղ­րիի ա­ռու­մով ե­ռա­կողմ փաս­տաթղ­թում որևէ բան չփոխ­վի, ի­րենք չեն պատ­րաստ­վում մնա­լու և Հա­յաս­տա­նի ա­պի­կար իշ­խա­նու­թյան պատ­ճա­ռով զոհ­վե­լու կամ թուր­քի «բա­ժին» դառ­նա­լու։ Ի­րա­վի­ճակն իս­կա­պես ան­հան­գս­տաց­նող է, քա­նի որ Մեղ­րին դա­տարկ­վե­լուց հե­տո թուր­քից մեծ ջանք չի պա­հանջ­վի այն ի­րե­նով ա­նե­լու հա­մար։ Մար­դիկ խո­սում են այն մա­սին, որ Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լուց հե­տո հեր­թը Սյու­նի­քինն է։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ