«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Դուք մեզ հա­մար ըն­տա­նիք էիք»

«Դուք մեզ հա­մար ըն­տա­նիք էիք»
04.12.2020 | 01:21

Ըն­թա­ցիկ մր­ցաշր­ջա­նի սկզ­բում Լուիս Սուա­րե­սը լքեց «Բար­սե­լոն» գրանդ ա­կումբն ու տե­ղա­փոխ­վեց Մադ­րի­դի «Աթ­լե­տի­կո»: Սա ա­կում­բում ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րի ար­դյունք է, ո­րը շատ բա­նե­րով ազ­դեց թի­մի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լոր­տի վրա։ Ի­հար­կե, «ջրե­րի պար­զեց­ման» գոր­ծըն­թացն ա­կում­բում կար­ծես մտ­նում է ա­վար­տա­կան փուլ, ու որ­պես հետևանք լի­նե­լու է այն, որ ա­կում­բի նա­խա­գա­հը հե­ռա­նա­լու է զբա­ղեց­րած պաշ­տո­նից, սա­կայն այն, ինչ կա­րող էր ա­վե­րել, կար­ծես ա­վե­րեց։ Ա­վե­լին, ե­թե հի­շում եք, Բար­տո­մեուի պատ­ճա­ռով ան­գամ Մե­սին էր ոտ­քի ե­լել «Բար­սե­լո­նից» հե­ռա­նա­լու հա­մար։


Ինչևէ, վե­րա­դառ­նանք Սուա­րե­սին։ Թի­մից նրա հե­ռա­նա­լը հար­կավ ու­ժեղ հար­ված էր Լիո­նել Մե­սիի հա­մար, քա­նի որ ու­րուգ­վայ­ցին խա­ղա­դաշ­տում թի­մի ա­վա­գի լա­վա­գույն ըն­կերն ու լա­վա­գույն գոր­ծըն­կերն էր: Սա­կայն ըն­կեր­ներ էին ոչ միայն Սուա­րեսն ու Մե­սին։ Ըն­կեր­ներ էին նաև նրանց կա­նայք։ Այդ դժ­վար բա­ժան­ման կա­պակ­ցու­թյամբ հայտ­նի է Մե­սիի կնոջ՝ Ան­տո­նե­լա Ռո­կու­ցո­յի հու­զիչ գրա­ռու­մը Սուա­րե­սի կնո­ջը՝ Սո­ֆիա Բալ­բիին. «Քույրս, իմ ըն­կե­րու­հի, շնոր­հա­կալ եմ այս տա­րի­նե­րի հա­մար, որ մենք միա­սին ենք անց­կաց­րել, այս­քան ու­րախ պա­հե­րի, այս­քան շատ ըն­կեր­նե­րի հա­մար: Դուք մեզ հա­մար ըն­տա­նիք էիք… Ես բա­ռեր չու­նեմ նկա­րագ­րե­լու, թե որ­քան կկա­րո­տեմ քեզ և քո հիա­նա­լի ըն­տա­նի­քին: Շատ շնոր­հա­կա­լու­թյուն։ Եվ թող կյան­քը շա­րու­նա­կի մեզ միա­սին լավ պա­հեր պարգևել, և մենք հաս­տատ շու­տով նո­րից կհան­դի­պենք: Ես սի­րում եմ քեզ։ Աշ­խար­հի ողջ հա­ջո­ղու­թյունն այս նոր փու­լում»:
Հայտ­նի է նաև Սո­ֆիա­յի ոչ պա­կաս հու­զիչ գրա­ռու­մը. «Շնոր­հա­կա­լու­թյուն խոս­քե­րի հա­մար։ Ես սի­րում եմ քեզ, պաշ­տում եմ քեզ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7290

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ