Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ցա­վոք, ֆուտ­բո­լը բիզ­նես է»

«Ցա­վոք, ֆուտ­բո­լը  բիզ­նես է»
18.12.2020 | 01:15

Ե­րեկ օն­լայն ձևա­չա­փով տե­ղի է ու­նե­ցել The Best FIFA Football Awards մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյու­նը։ Դրան է անդ­րա­դար­ձել «Ման­չես­թեր Յու­նայ­թե­դի» նախ­կին հար­ձակ­վող Դի­մի­տար Բեր­բա­տո­վը՝ մեկ­նա­բա­նե­լով մր­ցա­նա­կին հա­վակ­նող ֆուտ­բո­լիստ­նե­րի կազ­մը։ Տղա­մարդ­կանց պայ­քա­րում մր­ցա­նա­կին հա­վակ­նում են Լիո­նել Մե­սին, Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն ու Ռո­բերտ Լևան­դովս­կին։


«Ես զար­մա­ցած եմ, որ Քրիշ­տիա­նու Ռո­նալ­դուն ու Մե­սին հայ­տն­վել են հա­վակ­նորդ­նե­րի թվում, ու չեմ հաս­կա­նում, թե ին­չու նրանք պետք է լի­նեին այն­տեղ։ Ցա­վոք, ֆուտ­բո­լը բիզ­նես է, ու կու­լիս­նե­րում կան գոր­ծա­կալ­ներ, մա­մուլ, շատ այլ բա­ներ՝ բա­ցի տե­սախ­ցիկ­նե­րից ու նրա­նից, ինչ մենք տես­նում ենք։ Այդ ա­մե­նը ո­րո­շա­կիո­րեն շփո­թեց­նում է։ Լա­վա­գույն խա­ղա­ցող պետք է դառ­նա Ռո­բերտ Լևան­դովս­կին։ Ե­թե դա տե­ղի չու­նե­նա, հաս­կա­նա­լի կդառ­նա, որ մենք ա­կա­նա­տես ե­ղանք մեծ ա­նար­դա­րու­թյան»,- Բեր­բա­տո­վի խոսքն է մեջ­բե­րում Marca-ն։
Տե­ղե­կաց­նենք, որ դափ­նե­կիր­նե­րը ո­րոշ­վե­լու են վեց ան­վա­նա­կար­գում՝ տար­վա լա­վա­գույն ֆուտ­բո­լիստ, մար­զիչ, դար­պա­սա­պահ, տար­վա լա­վա­գույն ֆուտ­բո­լիս­տու­հի, կա­նանց ֆուտ­բո­լի մար­զիչ, կին դար­պա­սա­պահ։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 26540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ