«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Պոպով. Մոսկվան Երևանին չի առաջարկել յոթ շրջան տալ Ադրբեջանին և մոռանալ Ղարաբաղի կարգավիճակի մասին

Պոպով. Մոսկվան Երևանին չի առաջարկել յոթ շրջան տալ Ադրբեջանին և մոռանալ Ղարաբաղի կարգավիճակի մասին
14.01.2021 | 13:33

Այն պնդումները, թե Ռուսաստանը առաջարկել է Հայաստանին յոթ շրջան վերադարձնել Ադրբեջանին «հենց այնպես» և մոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարություններով դեսպան Իգոր Պոպովը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոդված էր հրապարակել՝ «44-օրյա պատերազմի ծագումը» վերնագրով, որում ասվում է՝ ղարաբաղյան կարգավորման ռուսական առաջարկները չեն ազդում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վրա և սահմանափակվում են յոթ շրջանի վերադարձով Ադրբեջանին:


Ինչպես ենթադրում է ՌԴ ԱԳՆ-ն, ռուսական առաջարկներ ասելով, հավանաբար, ենթադրվում է փուլային կարգավորման ծրագիրը, որի վերջին տարբերակը կողմերին էր ներկայացվել 2019-ի հունիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այն ենթադրում էր առաջին փուլում Ադրբեջանին հինգ շրջանների վերադարձ, իսկ երկրորդում՝ երկու շրջանների, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում, Լեռնային Ղարաբաղի իրավունքների ճանաչում, նրա բնակչության լիարժեք կյանքի կազմակերպում, ԵԱՀԿ հանդիպումներին ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցություն, ապաշրջափակում, սահմանների բացում, ուժի չկիրառման վերաբերյալ պարտավորությունների ընդունում:


«Ուստի, պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է յոթ շրջան վերադարձնել «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, ճիշտ չէ», - Պոպովի խոսքերը մեջբերում է ԱԳՆ կայքը: Նա ընդգծել է, որ որպես վերջնական նպատակ նախատեսված էր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը` կողմերի համաձայնեցված ժամկետում, ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո համաժողովրդական քվեարկության անցկացմամբ, որն արտահայտելու էր Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքի ազատ դրսևորումը և ունենալու էր իրավական պարտադիր բնույթ՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: Նշվում է, որ «այս դեպքում հարցի կամ քվեարկության դրված հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվի, և կողմերը հարգելու են քվեարկության ցանկացած արդյունք»: «Ի դեպ, առաջարկվել է նաև դիտարկել Լաչինի միջանցքի լայնությունը և կարգավիճակը միայն երկրորդ փուլում՝ հաշվի առնելով Քարվաճառի և Լաչինի շրջանների վերադարձը Ադրբեջանին: Ոչ հայկական, ոչ էլ ադրբեջանական կողմերը չեն մերժել այդ առաջարկները՝ չնայած լիարժեք համաձայնության հասնել հնարավոր չէր, բայց գլխավորն այն է, որ բանակցությունները վարվել են կանոնավոր: Նույնիսկ մինչև 2018-ը, երբ Երևանը նոր մոտեցումներ առաջ քաշեց», - հավելել է Պոպովը:

Դիտվել է՝ 4463

Մեկնաբանություններ