Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՀԿ. Կորոնավիրուսային համավարակի 2-րդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը

ԱՀԿ. Կորոնավիրուսային համավարակի 2-րդ տարին կարող է ավելի ծանր լինել, քան առաջինը
14.01.2021 | 13:43

Կորոնավիրուսային համավարակի երկրորդ տարին կարող է առաջինից ավելի ծանր լինել՝ հաշվի առնելով վիրուսի տարածման դինամիկան՝ հայտարարել է արտակարգ իրավիճակների հարցերով ԱՀԿ ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը, գրում է Reuters-ը:


Ըստ Ռայանի՝ վերջին 2 շաբաթներին կազմակերպությունում ստացվող տեղեկությունները փաստում են, որ հիվանդացությունը կրկին հասել է գագաթնակետին։ Վերջին շաբաթին աշխարհում հաստատվել է 5 մլն նոր դեպք, որի պատճառով 85 000 մահ է գրանցվել: Ծրագրի տնօրենը շեշտել է՝ մոլորակի հյուսիսային կիսագնդում՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, նկատվում է համավարակի «իդեալական փոթորիկ»: Այս իրավիճակի պատճառը ցուրտ եղանակն է, որի հետևանքով փակ տարածքներում մարդկանց կուտակումներ են տեղի ունենում, և վիրուսի նոր շտամներն են տարածվում:
Աշխարհում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է 91.5 միլիոն հիվանդացության դեպք: Հիվանդության պատճառով մահացածների թիվը մոտենում է 2 միլիոնին:

Դիտվել է՝ 6476

Մեկնաբանություններ