Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում

Շիրակի մարզպետի պաշտոնում Մարտուն Գրիգորյանի անունն է շրջանառվում
16.01.2021 | 12:32

«Փաստը» գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Հետպատերազմական շրջանում պաշտոնյաների ազատումները կամ փոխատեղումներն այլեւս որեւէ մեկին չեն զարմացնում: Հրաժարականի տեղեկության հաստատումից անմիջապես հետո կուլիսներում սկսեցին շրջանառվել տարբեր անուններ, սակայն հիմնականում խոսվում էր Մարտուն Գրիգորյանի մասին, որը մարզի հին քաղաքական դեմքերից է (մասնավորաբար Շիրակի մարզից երեք անգամ ընտրվել է պատգամավոր, իսկ 2008-ին առաջադրվել է Գյումրու քաղաքապետի թեկնածու)։ Գրիգորյանի թեկնածությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվել իշխանական թիմում. Փաշինյանի մերձավոր շրջապատում ոմանք ասել են, որ նման քայլով հերթական անգամ իրենց վրա «բոչկա» են գլորելու, եւ իրենք դառնալու են քննադատության առարկա, քանի որ իրենց կմեղադրեն, թե էլի պաշտոնի են նշանակում «նախկիններից»:

Դիտվել է՝ 2808

Մեկնաբանություններ