Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են

Նիկոլ Փաշինյանին լսողները զարմացել են
16.01.2021 | 12:33

«Հրապարակը» գրում է.

Մոսկովյան այցից վերադառնալիս Փաշինյանին ուղեկցող պատվիրակությունը նկատել է, որ նա ահավոր ընկճված է։ Փաշինյանը չի թաքցրել, որ ձախողվել է գերիների հարցում տեղաշարժ ապահովելու գործում, այ, եթե ապահովեր, իր դեմ այլեւս խաղ չէր լինի՝ ընդդիմությանը հուժկու հարված կհասցներ։ Բայց փորձել է մտերիմներին ներշնչել, թե ստորագրված թուղթը՝ կոմունիկացիաների մասին, «փառահեղ հաղթանակ» էր, եւ անգամ խորամանկություն է արել, ասելով՝ չեմ հասկանում, թե որտեղ է ինձ «քցում» Ալիեւը՝ համաձայնելով կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ Հայտարարել է, որ դա բացառապես մեզ է ձեռնտու։ Լսողները մտածել են, որ կամ հերթական մանիպուլյացիան է անում, կա՛մ այնքան է կորցրել ադեկվատությունը, որ հունվարի 11-ի փաստաթուղթը հաղթանակ է համարում։

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ