Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով

Ջերմաստիճանը կնվազի 12-15 աստիճանով
16.01.2021 | 21:12

Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով:

Հունվարի 17-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 5-8 մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Ջերմաստիճանը 19-21-ին կնվազի 12-15 աստիճանով։ Երևանում հունվարի 17-ին, 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 19-ին՝ ձյան տեսքով։

Դիտվել է՝ 1808

Մեկնաբանություններ