-
01.04.2014|
23:14
Բրյուսելում այսօր հանդիպելու են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները՝ քննարկելու ՈՒկրաինայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:
-
01.04.2014|
23:12
«Дождь» հեռուստաալիքը կարող է շարունակել իր գործունեությունը ևս երկու ամիս, եթե կրճատի իր ծախսերը: Այս մասին հաղորդել է հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան` ամփոփելով դրամահավաքի նպատակով հեռուստադիտողների կազմակերպած մարաթոնի արդյունքները:
-
01.04.2014|
23:00
Այնպիսի տպավորություն է, թե քեսաբահայութան օժանդակության համար փող հավաքելու մրցակցություն է սկսվել տարբեր կազմակերպություն-կառույցների միջև:
-
01.04.2014|
13:02
«Գազպրոմն» ՈՒկրաինայի պարտքերի համար որոշել է ապրիլի 1-ից չերկարացնել «դեկտեմբերյան զեղչերը» և գազի գինը 268, 5 դոլարից հասցրել է 385, 5 դոլարի՝ խորանարդ մետրի համար:
-
01.04.2014|
13:01
ՆԱՏՕ-ն պատրաստ է իր կազմ ընդունել ցանկացած եվրոպական երկրի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
-
01.04.2014|
12:58
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հաղորդել է, որ հայտնի թուրք մտավորական, մարդու իրավունքների պաշտպան և Հայոց ցեղասպանության ընդունման համար ակտիվ պայքարող Ռագըփ Զարաքօլուն մեկնելու է Վաշինգտոն՝ ներկա գտնվելու ապրիլի 9-ին կայանալիք՝ Կոնգրեսի 9-րդ հիշատակման ծրագրին և ներկայացնելու հիմնական զեկույցը:
-
01.04.2014|
12:49
Գերմանիայի իշխանությունները Լեհաստանին են վերադարձրել 18-րդ դարի մի կտավ, որը 1939-ին նացիստները տարել էին Լեհաստանի Ազգային թանգարանից։
-
01.04.2014|
12:47
ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, որ ԵՄ-ն, Ասոցացման համաձայնագիր առաջարկելով Արևելյան գործընկերներին, չի առաջնորդվել աշխարհաքաղաքական պատկերացումներով:
-
01.04.2014|
12:31
ՈՒկրաինայի պաշտպանության նախարարության խոսնակը AFP-ին փոխանցել է, որ վերջին օրերին «ռուսական ուժերը աստիճանաբար հեռանում են սահմանից»:
-
01.04.2014|
12:30
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ կքննարկի էներգետիկ անվտանգությունը ՈՒկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեսքստում: Վաղը Բրյուսելում տեղի կունենա էներգետիկայի հարցով ԵՄ Խորհրդի և ԱՄՆ-ի 5-րդ նիստը, որին բացի Էշթոնից ու Քերրիից՝ կմասնակցեն նաև էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Օթթինգերը, ԱՄՆ էներգետիկայի նախարարի տեղակալ Դենիել Փոունմենը և Հունաստանի էներգետիկայի նախարար Յոաննիս Մանիատիսը: