25.03.2014|
15:56
«Հայության որևէ հատվածի արժանապատվությունն ամբողջ հայության արժանապատվությունն է: Եթե չվերականգնենք մեր արժանապատվությունը, կասկածի տակ կդրվի արևի տակ գոյության մեր իրավունքը»,- ասվում է Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության հայտարարության մեջ, որում նշվում է, թե ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ, Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանն առաջարկում է քեսապահայերին պաշտպանելու նպատակով ձևավորել զինված խմբեր և մեկնել Սիրիա: