18.12.2013|
13:20
«Ես Յանուկովիչին ռինգ եմ հրավիրում»: Սրանք ուկրաինական «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյի խոսքերն են: Երեկ ՈՒկրաինայի ընդդիմությունը Կիևի Մայդանում սուր քննադատության է ենթարկել երկրի նախագահին` Ռուսաստանի հետ մի շարք փաստաթղթեր ստորագրելու համար: Ինչպես հայտնի դարձավ` Ռուսաստանն իջեցրել է գազի գինն ՈՒկրաինայի համար և 15 մլրդ դոլարի ներդրում կանի ուկրաինական արժեթղթերի մեջ: Թե ինչ պետք է տա ՈՒկրաինան դրա դիմաց` չի նշվել, Կլիչկոն, սակայն, հայտարարել է, թե 15 մլրդը տրվել է ուկրաինական ռազմավարական օբյեկտների գրավադրման դիմաց: Ավելի վաղ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, թե հրաժարվում է չեմպիոնի իր տիտղոսից և ցանկանում է իրեն նվիրել քաղաքականությանը` նշելով, թե պատրաստվում է առաջադրվել ՈՒկրաինայի` 2015-ի նախագահական ընտրություններում: