Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • «Փափագում եմ Հայաստանում կայացած տեսնել  քաղաքացիական հասարակությունը»

    «Փափագում եմ Հայաստանում կայացած տեսնել քաղաքացիական հասարակությունը»

    14.02.2014| 11:46
    «Իրատես de facto»-ի հյուրն է գրող, գրականագետ, գեղանկարիչ ԱՐԹՈՒՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԸ:
  • Լիվոռնոյի Սբ. Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցին

    Լիվոռնոյի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

    14.02.2014| 11:05
    Կառուցվել է Իտալիայի Տոսկանա մարզի Լիվոռնո «ազատ նավահանգստում», 120 հայ վաճառականների ֆինանսական հանգանակությամբ: Օծվել է 1714-ին: Հռոմի թույլտվությունն ստանալու և շինարարությունն ավարտին հասցնելու համար պարտական ենք Աստվածատուր Օղլանքեշիշյանին (դե Մաթուս), որը սերում էր Աղվանից Թեոդորոս Օղլանքեշիշյան իշխանական տոհմից և որը Լիվոռնո էր ժամանել որպես նորջուղայեցի Խոջա Մինասենց առևտրային տան գործակալ, ապա ինքնուրույն գործել: Հանգանակության գումարը կազմել է 3245 պեցցա, իսկ նա իր քսակից տրամադրել է 53032 պեցցա:
  • «Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ  թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

    «Կտակը գործքերէն է, եւ զայն շատցնողը աւելի վարձք առաւ եւ թէ այս եւ թէ հանդերձեալ աշխարհի մէջ բարի անուն ստացաւ»

    14.02.2014| 11:02
    ԹԱԳՈՒՀԻ-ՆՈՅԵՄԻ ՊԵՏՐՈՍԻ ԹՈԽՄԱՆՈՖ-ԼԱԹԻՖԸ (1864-1924) կրթությունն ստացել էր Կահիրեի հռոմեադավան կաթոլիկների Անարատ հղության դպրոցում: Պետական պաշտոնյա, երկրաչափ հորից ժառանգած բերրի հողային կալվածքը, որ գտնվում էր Մերքեզ Աբու Հոմսի շրջանի Բատուրես գյուղում, 1917 թ. սեպտեմբերի 30-ի կտակով նա նվիրաբերեց Ազգային առաջնորդարանին: Նույն կտակով նվիրեց նաև Կահիրեի Ղասր-էլ-Այնի փողոցում գտնվող 400 քմ տարածքը, պայմանով, որ իր 1000 եգիպտոսյան ֆունտ պարտքը վճարվի, իրեն ցկյանս հատկացվի 20 ֆունտ, իսկ հողատարածքի բերքից ստացված եկամտով այդ տարածքում շահութաբեր շենք կառուցվի: 1923 թ. 4000 ֆունտով երկհարկանի շենքը կառուցվեց՝ տարեկան բերելով 300 ֆունտ եկամուտ:
  • Պատրիսիա Կաասը` Երևանում

    Պատրիսիա Կաասը` Երևանում

    13.02.2014| 21:22
    Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կաասը: Հանրահայտ երգչուհին Հայաստան է այցելելու («Kaas Chante Piaf») «Կաասը երգում է Պիաֆ» ալբոմի համաշխարհային շրջագայության շրջանակում:
  • Համերգները չպետք է կայանան կիսադատարկ դահլիճներում

    Համերգները չպետք է կայանան կիսադատարկ դահլիճներում

    13.02.2014| 17:51
    Այսօր կայացավ ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության խորհրդի նիստը: Նիստի սկզբում ներկաները տեղեկացան Բոստոնում, Պրովիդենսում և Քվեբեկում կայանալիք համերգների մասին: Արդեն հստակ է, որ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ին, Բոստոնում «Ամարաս Արտ Ալիանսի» և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ տեղի է ունենալու հայ ժամանակակաից կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգը:
  • Ցեղասպանությանը նվիրված համերգ` Գերմանիայում

    Ցեղասպանությանը նվիրված համերգ` Գերմանիայում

    13.02.2014| 17:26
    Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը ապրիլի 20-30-ին, Ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ, համերգներով հանդես կգա Գերմանիայում:
  • Մոսկվայում ուսուցիչների միջին աշխատավարձն աճել է մինչև 70000 ռուբլի

    Մոսկվայում ուսուցիչների միջին աշխատավարձն աճել է մինչև 70000 ռուբլի

    13.02.2014| 16:39
    Օրերս Մոսկվայում կառավարության նիստում քննարկվել է «Քաղաքային կրթության մասին» 2013 -2014 թթ. ծրագիրը: «ՈՒսուցիչների միջին աշխատավարձն այսօրվանից կազմում է շուրջ 70 հազար ռուբլի»,-ասել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը` հավելելով, որ մի շարք դպրոցներում մեկ աշակերտի համար կրթական ծառայությունների ստանդարտ վճարումը ավելացել է ավելի քան երկու անգամ:
  • Չդիտած ֆիլմը չեն փնովի. իսկ եթե այն դուր գա՞

    Չդիտած ֆիլմը չեն փնովի. իսկ եթե այն դուր գա՞

    13.02.2014| 16:20
    Հայաստանի հասարակությունը 21-րդ դարի առաջին տասնամյակը արդեն հետևում թողած, համացանցի այս ժամանակներում, երբ հասու են աշխարհի բոլոր նորություններն ու նորարարությունները, երբ մարդը ձգտում է սեփական մարմնի և հոգու ճանաչողության սահմաններն ընդլայնելու, երբ առաջադեմ հասարակությունները վաղուց հատել են «չի կարելիի» եզրագիծը` կրկին ինքնաճանաչողության մղումներով, Հայաստանում ֆիլմի ցուցադրություն է չեղյալ համարվում: Նման բան մեր երկրում կարող էր լինել սովետի ժամանակ, երբ սեքսը որպես անբարոյականություն էր ընկալվում, իսկ ֆիլմերում դերասաններն ընդամենը թեթև համբուրվում էին, որի ժամանակ հայրիկները երեխաներին մի բաժակ ջրի էին ուղարկում:
  • Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականներին

    Դրամաշնորհներ՝ երիտասարդ գիտնականներին

    13.02.2014| 16:19
    Վաղը տեղի կունենա ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի դրամաշնորհների հանձնման արարողությունը: 2013թ. ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF), ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում լրացուցիչ 5 դրամաշնորհ հատկացվեց երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին՝ նպաստելու ՀՀ գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրման գործընթացին:
  • Վիկինգների SMS-ները

    Վիկինգների SMS-ները

    13.02.2014| 16:13
    Օսլոյի համալսարանի գիտնականն ապակոդավորել է փայտի վրա թողնված ծածկագիրը: Նա առաջինն է ապակոդավորել վիկինգների հնագույն ծածկագիրը, որը թվագրվում է 12-13-րդ դարերին՝ գրել է The Guardian-ը: