ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 
  • Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս

    Միրզոյան քառյակը Բրիտտենի ստեղծագործությունները կկատարի «Տաթևի թևեր» ճոպանուղով ճամփորդելիս

    19.11.2013| 12:23
    Անգլիացի կոմպոզիտոր Բենջամին Բրիտտենի 100-ամյակը տոնվում է ողջ աշխարհում: Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը միանում է կոմպոզիտորի ծննդյան տոնակատարություններին` կազմակերպելով Բենջամին Բրիտտենի 100-ամյակին նվիրված պաստառների և Հայաստան կատարած այցելության լուսանկարների ցուցահանդես:
  • «Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում

    «Ոսկե ծիրանը» շրջում է մարզերում

    19.11.2013| 12:03
    «Ոսկե ծիրանն» անիվների վրա շրջիկ փառատոնը հյուրընկալվել է Վայոց ձորում, Սյունիքում, Շիրակում և Լոռիում: Ծրագրի շրջանակում մարզերում ցուցադրվել են «Ոսկե ծիրան» 2012-13 թթ. «Հայկական համայնապատկեր» ազգային մրցութային ծրագրում ընդգրկված լավագույն կարճամետրաժ ֆիլմերը:
  • Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    Երիտասարդական տոներն ամփոփվեցին դասական երաժշտության համերգով

    19.11.2013| 11:33
    Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի «Հոլիվուդ նոն ստոպ» համերգային ծրագրով եզրափակեց Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շարքը։ 10 օրերի ընթացքում երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր բազմաբնույթ միջոցառումներ՝ հնարավորինս մեծ թվով երիտասարդների ներգրավելով դրանց շրջանակներում։
  • Արևն էլ է շրջվում

    Արևն էլ է շրջվում

    19.11.2013| 11:30
    ՆԱՍԱ-ի տեղեկություններով՝ Արեգակը կարող է գլխիվայր շուռ գալ, քանի որ մոլորակի մագնիսական դաշտը փոխում է բևեռները: Արևն իր բևեռները փոխում է բավականին հաճախ, ի տարբերություն Երկրի:
  • Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ

    Սարտրն ու Բովուարը Հայաստանում. 50 տարի առաջ

    19.11.2013| 11:10
    Այս տարվա վաղ աշնանը լրացավ կլոր մի տարեդարձ, որը, թվում է, պիտի հետաքրքրեր մեր ԶԼՄ-ներին, բայց մատնվեց լռության և անցավ աննկատ: Լուռ էր նույնիսկ գրական-մշակութային մամուլը, մինչդեռ նրանք պիտի որ անպայման անդրադառնային… 50 տարի առաջ` 1963 թվականի սեպտեմբերի 12-ին, երկու օրով Հայաստան ժամանեցին Ժան-Պոլ Սարտրը և Սիմոնա դը Բովուարը: Ես բախտ ունեցա մի ամբողջ օր անցկացնելու նրանց հետ, լուսանկարելու և նույնիսկ զրուցելու:
  • Մուսսաֆայում հայտնաբերված կետի կմախքը շուտով կներկայացվի հանրային ցուցադրության

    Մուսսաֆայում հայտնաբերված կետի կմախքը շուտով կներկայացվի հանրային ցուցադրության

    19.11.2013| 11:03
    Միայն կարելի է հիացմունքով հետևել, թե ինչպես է ԱՄԷ-ն փայփայում երկրի տարածքում կատարված յուրաքանչյուր հնագիտական, մշակութային, պատմական, բնագիտական բացահայտում և ինչպես է դա ներկայացնում հանրությանը: Սա իսկապես օրինակելի է: Այսօր կպատմեմ հերթական բացահայտումներից մեկի մասին, որն արվել է տարիներ առաջ, սակայն դեռ նոր պետք է ներկայացվի հանրությանը:
  • «Էս պատուհանը քեզ երջանկություն է բերելու»

    «Էս պատուհանը քեզ երջանկություն է բերելու»

    19.11.2013| 10:51
    2011 թվականին ստեղծված «Orange» գրքի մրցանակը 2012-ին «Լավագույն վեպ» անվանակարգում շնորհվել է Հովհաննես Թեքգյոզյանի «Մաշկացավ» վեպին, որը վերջերս լույս է տեսել և ներկայացվել արդեն նաև ոչ համացանցային ընթերցողին:
  • Հայերենը՝ պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային

    Հայերենը՝ պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային

    19.11.2013| 00:47
    Օրերս պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀԿ արտաքին կապերի փոխնախագահ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով, ի շարս այլոց, հանդիպել էր նաև «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Կոնստանտին Կոսոչովի հետ, հյուրընկալվել վերջինիս «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հեղինակային հաղորդմանը, ասել էր. «Թույլ տվեք համարձակվել և ասել, որ վատ չի լինի օրինակ վերցնել ԵՄ-ի փորձից, ուր բոլոր անդամ երկրների լեզուները համարվում են պաշտոնական»։ Իմա` հայերենը ևս ՄՄ-ի համար դիտել որպես պաշտոնական լեզու, իսկ ռուսերենը թող լինի աշխատանքայինը:
  • Ոչ թե «Զորաց քարեր» այլ` «Քարահունջ»

    Ոչ թե «Զորաց քարեր» այլ` «Քարահունջ»

    18.11.2013| 17:35
    «Եթե մենք ունենք Քարհունջ գյուղը, որը գտնվում է Սյունիքի մարզում, ապա ես ենթադրում եմ, որ «Քարահունջ» կառույցի անվանումը ստացվել է գյուղի անվանումից: Այստեղից կարելի է անել նաև մի հետևություն, որ այդ բառը ոչ թե հատուկ անուն է, այլ ընդհանրական անվանում »,-այսօր «Տեսակետ» ակումբում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց մաթեմատիկոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Վաչագան ՎԱՀՐԱԴՅԱՆԸ` անդրադառնալով «Քարահունջ», թե՞ «Զորաց քարեր» կառույցի անվան նշանակությանը:
  • «Եթե չխոսենք սրա մասին, ժամանակ կգա, երբ չենք ունենա այս թատրոնները»

    «Եթե չխոսենք սրա մասին, ժամանակ կգա, երբ չենք ունենա այս թատրոնները»

    18.11.2013| 17:01
    «Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը, որ մեր պատմության անբաժանելի մասն է, որտեղ ժամանակին հայ թատրոնի մեծագույն դեմքերն են ստեղծագործել, խաղացել, այսօր բավականին ծանր վիճակում է: Առաջին հերթին նկատի ունեմ շենքային պայմանները, իսկ երբ թատրոնը շենք չունի, երբ թատրոնը չի խաղում իր պատերի ներսում, նշանակում է `դատապարտված է, այդ թատրոնի կենսագրությունը երկար շարունակվել չի կարող»,- այս մասին այսօր Հայաստանի թատերական գործիչների միության 15-րդ համագումարում ասաց միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ: