-
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նոր հայտարարություն է արել՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ապրիլի 24-ին Երևան այցի հարցը «դիտարկվում է»:
-
Ապրիլի 9-ին՝ ժամը 19:00-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է Սկանդինավյան հյուրախաղերին նախատեսված համերգային ծրագիրը՝ դանիացի դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանի մասնակցությամբ:
-
Ապրիլի 8-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ Հայաստանում առաջին անգամ հնչեց Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6-ը «Ողբերգական»։
-
Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի բանակցություններին հաջորդած մամլո ասուլիսում՝ ըստ mid.ru կայքի` Սերգեյ Լավրովին ուղղվել է երեք հարց՝ առաջինը Հայաստանի, երկրորդը` Հունաստանի, երրորդը՝ Սիրիայի մասին:
-
Ապրիլի 8-ին ՀՀԿ Արաբկիր վարչական շրջանի երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացվեց միջոցառում` նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին:
-
Արևելյան ՈՒկրաինայում «սառած» հակամարտության զարգացման մտավախությունների ֆոնին բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիայի լրագրող Ռեյհան Դեմիտրին հետազոտել է կյանքը նախկին Խորհրդային Միության ամենաձգձգված հակամարտություններից մեկի գոտում՝ Լեռնային Ղարաբաղում:
-
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսելով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության մասին՝ նշեց, որ բոլորը օրենքի առջև հավասար են:
-
Թուրքիայի ասորական համայնքի ներկայացուցիչ Յուհաննա Աքթաշը հայտարարել է, որ իրենք հացադուլ են սկսելու՝ Թուրքիայից պահանջելով առերեսվել անցյալին:
-
«100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը այսօր բողոքի ցույց անցկացրեց Էրեբունիում՝ ձերբակալված անձանց պահման վայրի մոտ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանին, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանին և երեկ ձերբակալված մյուս անձանց։
-
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը տարածաշրջան նախատեսվում է այս տարվա մայիս-հունիսին, ադրբեջանական APA գործակալության մոսկովյան թղթակցի հետ զրույցում ասել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: