Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 
  • Մահմուդ Աբասը հաստատել է պաղեստինյան բյուջեն

    Մահմուդ Աբասը հաստատել է պաղեստինյան բյուջեն

    Պաղեստինյան նոր բյուջեն, որ այսօր հաստատվել է նախագահ Մահմուդ Աբասի կողմից, մեծ մասամբ կախված է լինելու արտասահմանյան օգնությունից։ 3,9 միլիարդ դոլար կազմող բյուջետային մուտքերից միայն 2,5 միլիարդ դոլարն է գոյանալու հարկերից, մյուս 1,4 միլիարդը միջազգային դոնորներից ակնկալիքներն են։
  • Դժվար թե Կրեմլը հրապարակի Բերեզովսկու նամակը

    Դժվար թե Կրեմլը հրապարակի Բերեզովսկու նամակը

    Կրեմլը չի պատրաստվում հրապարակել Բորիս Բերեզովսկու՝ մի քանի ամիս առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Իսկ այն հարցեին, թե արդյոք պատասխան եղել է Բերեզովսկուն, Պեսկովը նշել է. «Ինձ այդ մասին հայտնի չէ»։
  • Օձերով լի պայուսակ`մոսկովյան գրասենյակներից մեկում

    Օձերով լի պայուսակ`մոսկովյան գրասենյակներից մեկում

    Մոսկովյան գրասենյակներից մեկի աշխատակիցն այսօր օձերով լի պայուսակ է հայտնաբերել, հայտնում է Life News-ը։ Հաղորդվում է, որ գրասենյակը գտնվում է «Պավելեցկայա» մետրոկայարանից քիչ հեռու՝ գործարար կենտրոնում։
  • Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բուժզննում կանցնի Ֆինլանդիայում

    Համայն վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բուժզննում կանցնի Ֆինլանդիայում

    Վրաց պատրիարք Իլյա Երկրորդը բժիշկների խորհրդով երկշաբաթյա բուժզննում և վերականգնողական կուրս կանցնի Ֆինլանդիայում, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով հենց պատրիարքի հայտարարությունը, որը նա արել է այսօր Սբ Երրորդության մայր տաճարում:
    2008-ի նոյեմբերին Իլյա Երկրորդը Գերմանիայում սրտի անոթների վիրահատություն էր տարել: Դրանից հետո նա տարին երկու անգամ բուժզննում է անցնում: Սակայն վերականգնողական կուրս նա կանցնի առաջին անգամ:
  • Ճիշտ նախաճաշը դիետայի լավագույն տարբերակներից է

    Ճիշտ նախաճաշը դիետայի լավագույն տարբերակներից է

    Սպիտակուցներով հարուստ նախաճաշը` ձու, մածուն, կօգնի պահպանել կազմվածքը և լինել ֆիզիկապես և հոգեպես ներդաշնակ: Այս մասին, ինչպես գրում է The Daily Mail-ը, հայտարարել են Միսսուրի համալսարանի աշխատակիցները: Գիտնականները պարզել են, որ սպիտակուցներ պարունակող սնունդը վերահսկում է ախորժակը:
  • Բերանի տհաճ հոտ. դրա առաջացման պատճառներն ու կանխման եղանակները

    Բերանի տհաճ հոտ. դրա առաջացման պատճառներն ու կանխման եղանակները

    Բերանի տհաճ հոտի պատճառները բազմաթիվ են: Դրան կարող են նպաստել տարբեր օրգանների, բերանի լորձաթաղանթի, լնդերի, կարիեսով և փտախտով ախտահարված ատամները, բայց մեծ մասամբ, հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով բերանի խոռոչում սննդի մնացորդների կուտակումը:
  • Հռոմի պապը համառում է

    Հռոմի պապը համառում է

    Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Առաքելական պալատ` պապական հարկաբաժին, դեռ չի շտապում: Առաքելական պալատը, որ ներկա տեսքի են բերել հարյուրամյակների ընթացքում Միքելանջելոն, Ռաֆայելը, Բրամանտեն, Բերնինին, ավանդաբար պապական գահանիստն է, սակայն Ֆրանցիսկոսը գերադասում է հյուրանոցը:
  • Կամավո՞ր, թե՞ ակամա հեռացավ Պլատոն Ելենինը

    Կամավո՞ր, թե՞ ակամա հեռացավ Պլատոն Ելենինը

    Մարտի 23-ին Լոնդոնի մերձակա իր դղյակում մահացած Բորիս Բերեզովսկու` Մեծ Բրիտանիայի քաղաքացի Պլատոն Ելենինի հաշվեհամարին պետք է փոխանցվեր 200 միլիոն ֆունտ` օֆշորային հիմնադրամների վաճառքից: Այդ գումարը լիովին բավարար էր նրա բոլոր պարտքերը մարելու համար:
  • Երրորդ շրջանը

    Երրորդ շրջանը

    Ապրիլի 1-ից «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երրորդ անգամ պտույտի է դուրս գալու Հայաստանի մարզերով` ապրիլի 1-ին նա կլինի Կապանում, Սյունիքի մարզից հետո` Վայոց ձորում և Արարատի մարզում: Ապրիլի 2-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է լինել Եղվարդում, Արագածոտնի մարզում, Գյումրիում, Արմավիրում, Էջմիածնում: Ապրիլի 3-ին` Աբովյանում, Նոր Հաճնում, Մարտունիում, Սևանում, Բերդում:
  • Էջմիածինը չդարձավ հանդիպման վայր

    Էջմիածինը չդարձավ հանդիպման վայր

    «Ժառանգության» նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 31-ին դադարեցրեց իր հացադուլը և մեկնեց մայր աթոռ սուրբ Էջմիածին` մասնակցելու սուրբ Զատիկի պատարագին: Մեկնումից առաջ նա հայտարարեց. «Այս հացադուլն ինձ տվեց հայրենիքի եւ հավատի նկատմամբ հարության հրամայականը, ես սա ապրեցի որպես քաղաքացի եւ հուսով եմ, որ մեր համաքաղաքացիները եւս կզգան այս հրամայականը: Ուզում եմ, որ ապրիլի 9-ին ունենանք ազգային միասնություն: Ես կգնահատեմ բոլորի քայլերը, այդ թվում պարոն Սարգսյանի, ըստ արժանվույն: Եթե կա այդ քայլը ես կգնահատեմ դա, եթե չլինի, դա էլ կգնահատեմ»: