...թե ուսուցիչները, դպրոցի տնօրենները խիստ զայրացած են ԿԳՄՍ նախարարության ուղեցույցի պարտադրանքներից, շատ լավ հասկանալով, որ դրանք տեղ-տեղ աբսուրդի են հասնում, բայց չեն համարձակվում այդ մասին բարձրաձայնել։ Սա դեռ ամբողջը չէ, նրանք այլ վախեր էլ ունեին։ ՈՒսուցիչները երեկ ամբողջ օրը ծնողներին մեկ-մեկխնդրել են երեխաների հետ առանց դիմակի իրենց նկարները չտարածել համացանցով, որովհետև, ասում են, նախարարությունը քրքրում են Ֆեյսբուքը, ու վայն եկել է տարել, եթե հանկարծ «բռնեցնեն». պատժվելու է ոչ միայն ուսուցիչը, այլև` տնօրենը։