«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Նույ­նիսկ ե­թե յոթ կյանք ու­նե­նաս»

«Նույ­նիսկ ե­թե յոթ կյանք ու­նե­նաս»
02.10.2020 | 01:45

Այն­պես չէ, որ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը բա­ցա­ռա­պես քա­ղա­քա­գետ­նե­րի մե­նաշ­նորհն է, բայց դի­լե­տան­տիզմն էլ մի բան չէ, մա­նա­վանդ, երբ «մաղդ» ծակ է, լա­վա­գույն դեպ­քում էլ կա­րող է որ­պես դա­տարկ դհոլ ծա­ռա­յել։ Ճիշտ և ճիշտ հայտ­նի դա­սա­կա­նի ա­սա­ծի պես ոչ պա­կաս հայտ­նի դա­սա­կա­նին, ով հա­նուն փո­ղի, կա­րիե­րա­յի ա­մեն ինչ ծա­խե­լու էր պատ­րաստ։


Սա­կայն հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյու­նը թող­նենք մի կողմ, գանք հա­կա­կան ի­րա­կա­նու­թյան հետ մաս­նա­կի ա­ղերս­վող բա­նի հի­շա­տակ­ման, որ­տեղ բա­նի դե­րում բանն է, ա­զե­րի Շեյ­դաևը՝ գլ­խից մեծ բռ­նած գոր­ծե­րով, երբ իր բուն գոր­ծը՝ գն­դակ տշելն ան­գամ նոր­մալ չի կա­րո­ղա­նում ա­նել։
Իր երկ­րի չե­ղա­ծի հա­շիվ ու­նե­ցած հա­վա­քա­կա­նից զատ ֆուտ­բո­լա­յին որ թի­մը, ա­կումբն է ներ­կա­յաց­նում Շեյ­դաև՞ը։
Է, շատ էլ թե սպոր­տի մա­սին քչից-շա­տից գրում ենք, դա, ի՞նչ է, նշա­նա­կում է, թե ա­մեն մե­կին պար­տա­վոր ենք ի­մա­նա՞լ։ Այն էլ՝ տվյալ պա­րա­գա­յում մե­կին, ում որ թի­մից խա­ղալն ի­րենց տնե­ցի­ներն ան­գամ չգի­տեն։
Ա­հա, ու­րեմն, այս Շեյ­դաևը, ում, անն­շա­նու­թյան պատ­ճա­ռով, որ թի­մից խա­ղալն ան­գամ իր տնե­ցի­նե­րը ստույգ չգի­տեն, անդ­րա­դար­ձել է Հեն­րիխ Մխի­թա­րյա­նի ֆեյս­բու­քյան գրառ­մանն ու ձեռ­քի հետ էլ ա­սել, թե Մխի­թա­րյանն ի­րե­նից մի փոքր ա­վե­լի լավ է ֆուտ­բոլ խա­ղում:
Ռու­սնե­րը նման դեպ­քե­րի հա­մար մի շատ լավ հա­մե­մա­տու­թյուն ու­նեն, ափ­սոս որ իր չա­փա­զանց ա­ռար­կա­յա­կան, ա­ռար­կա­յա­կա­նի կող­քին էլ չա­փա­զանց տի­պա­կան լի­նե­լու պատ­ճա­ռով այն բա­ռա­ցի մեջ­բե­րե­լու բան չէ։ Խոս­քը մա­տի ու... չէ, մա­տի ու մա­տա­նու մա­սին չէ, բայց ոնց որ թե հաս­կա­ցաք՝ մա­տի ու ին­չի հա­մե­մա­տու­թյան մա­սին է։


Շեյ­դաևի ֆեյս­բու­քյան գրառ­մանն անդ­րա­դար­ձել է Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի հար­ձակ­վող Ռուս­լան Կո­րյա­նը, ո­րի նյար­դե­րը մի փոքր սղո­ցել է նրա խոս­քը, ին­չի պատ­ճա­ռով մեր տղա­յի խոս­քը ստաց­վել է փոքր-ինչ խառ­նի­խուռն, բայց դե հոգ չէ. «Ին­չո՞ւ եմ ես ար­ձա­գան­քում Շեյ­դաևի խոս­քե­րին: Քա­նի որ այս ա­դեկ­վատ աշ­խար­հում դա բա­ցար­ձակ ան­հե­թե­թու­թյուն է: Մենք մար­դիկ ենք, ով­քեր քիչ թե շատ հաս­կա­նում են՝ ինչ է ֆուտ­բո­լը, բայց մենք քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ չենք, մենք ֆուտ­բո­լիստ­ներ ենք և մա­մու­լում միշտ ար­տա­հայ­տում ենք մեր ընտ­րած բա­ռե­րը: Շեյ­դաևի խոս­քե­րը աբ­սուրդ են այս պա­հին: Նրա խոս­քե­րը մո­տա­վո­րա­պես ե­րա­զի ու ի­րա­կա­նու­թյան խառ­նուրդ են: Դու ի՞նչ աշ­խար­հում ես ապ­րում, Շեյ­դաև: Լավ, կա այդ նույն Շեյ­դաևը, որն ապ­րում է իր աշ­խար­հում՝ իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­րոզ­չու­թյամբ, բայց ու­զում եմ նրան ա­սել ան­ձամբ իմ կող­մից: Խա­ղա­ղու­թյան, ա­րյու­նա­հե­ղու­թյու­նը դա­դա­րեց­նե­լու կո­չե­րը երբ­վա­նի՞ց են դար­ձել բո­ղո­քա­կան: Մի՞­թե դրանք ա­ռողջ մտ­քեր չեն: ՈՒ հենց այդ դեպ­քե­րի մա­սին ա­սել. «Մենք ար­դար ճա­նա­պար­հի վրա ենք, մեր գոր­ծը ճիշտ է», ես դա­տա­պար­տում եմ, քա­նի որ մար­դիկ են մա­հա­նում: Հեշտ է հե­րոս լի­նե­լը սոց­ցան­ցե­րում: Ես ոչ մի կոչ չեմ ա­նում, բա­ցի խա­ղա­ղու­թյու­նից: Խա­ղա­ղու­թյուն ամ­բողջ աշ­խար­հին: Իսկ փա­փուկ բազ­մո­ցին նս­տած՝ ըն­տա­նի­քի ջեր­մու­թյան մեջ, հեշտ է հար­ցազ­րույց տալ, ա­ջակ­ցել պա­տե­րազ­մին և հա­մե­մա­տել քեզ ֆուտ­բո­լիս­տի հետ, ով հա­սել է նրան, ին­չին դու եր­բեք չես հաս­նի, նույ­նիսկ ե­թե յոթ կյանք ու­նե­նաս»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7598

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ