Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Աշ­խար­հին Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նե­լը լա­վա­գույն օրհ­նու­թ­յունն է»

«Աշ­խար­հին Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նե­լը լա­վա­գույն օրհ­նու­թ­յունն է»
09.10.2020 | 01:48

«Հայ լի­նելն օրհ­նու­թյուն է, ան­ձամբ ինձ հա­մար Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նում խա­ղա­լը, աշ­խար­հին Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նե­լը լա­վա­գույն օրհ­նու­թյունն է, լա­վա­գույն նվե­րը»,- Միա­ցյալ Նա­հանգ­նե­րում կազ­մա­կերպ­ված ռա­դիո­հա­ղորդ­ման ժա­մա­նակ ա­սել է Հա­յաս­տա­նի հա­վա­քա­կա­նի նախ­կին հար­ձակ­վող Յու­րա Մով­սի­սյա­նը:


«Ես ԱՄՆ-ի հա­վա­քա­կա­նում խա­ղա­լու շանս եմ ու­նե­ցել, բայց չեմ ցան­կա­ցել, ո­րով­հետև ի­մա­ցել եմ, որ այն­տեղ հան­դես գա­լով՝ նույն մո­տի­վա­ցիան չեմ ու­նե­նա, ինչ Հա­յաս­տա­նի հա­մար խա­ղա­լով: Նույնն էլ բո­լոր թի­մա­կից­ներս. երբ խա­ղում ես քո երկ­րի հա­վա­քա­կա­նում, երբ ար­դեն խա­ղը սկս­վե­լուն քիչ է մնում, ոչ մի ցավ չես զգում, այլ միայն՝ հպար­տու­թյուն»,- ա­սել է ֆուտ­բո­լիստն ու կոչ ա­րել ե­թե ոչ ֆի­զի­կա­պես Հա­յաս­տա­նում գտն­վե­լով, ա­պա ֆի­նան­սա­պես ա­ջակ­ցել երկ­րին:


Յու­րան ե­րե­խա­նե­րին ա­սել է, որ ե­թե ա­մեն ինչ չա­վարտ­վի, ինքն էլ է մեկ­նե­լու: Նա պատ­մել է նաև, թե որ­դին ինչ հար­ցեր է տա­լիս պա­տե­րազ­մի մա­սին. «Տղաս հարց­նում էր. «Պապ, ին­չու՞ ես ու­զում պա­տե­րազմ գնալ»։ Ես պա­տաս­խա­նե­ցի. «Տղաս, լսիր, ե­թե ես հի­մա չգ­նամ, 20 տա­րի հե­տո դու՛ ստիպ­ված կլի­նես գնալ: Ա­յո, դու ապ­րում ես ԱՄՆ-ում, բախտդ բե­րել է: Բայց ե­թե ես հի­մա չգ­նամ, ա­պա քո տա­րի­քի ե­րե­խա­նե­րը, ո­րոնք Հա­յաս­տա­նում են ապ­րում, ստիպ­ված կլի­նեն գնալ»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ