Աստվածաշունչ մատյանից
29.11.2019 | 00:45
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան ինչպես խոտ։ Դու մոռացար Աստծուն` քո Արարչին, որ ստեղծեց երկինքը և հաստատեց երկիրը, ու դու միշտ, ամեն օր վախենում էիր քեզ նեղողի բարկությունից` մտածելով, թե նա կբնաջնջի քեզ։ Բայց ու՞ր է քեզ նեղողի բարկությունը։ Քո փրկությունը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել, և քո հացը չի պակասելու։ Ես եմ քո Տեր Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը և նրա ալիքներին ստիպում մռնչալ. Զորությունների Տեր է իմ անունը։
Եսայու մարգարեությունը 51. 12-15
Մեկնաբանություններ