Աստվածաշունչ մատյանից
06.12.2019 | 00:04
Քո որդիները, տարակուսած, քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մեջ Տիրոջ բարկությունն է լցված, նրանք խոտորված են Տեր Աստծուց։... Այսպես է ասում Տեր Աստված, որ դատում է իր ժողովրդին. «Ահա քո ձեռքից հեռացրի կործանման բաժակը, իմ բարկության բաժակը, և դու այլևս չես խմելու այն։ Այն տալիս եմ քեզ վնասողների ձեռքը, նրանց ձեռքը, ովքեր տառապանքի դատապարտեցին քեզ, ովքեր քեզ ասում էին. «Խոնարհվի՛ր, որ անցնենք»։ Եվ քո մեջքը գետնին հավասար դարձրին քո վրայով անցնողների համար»։
Եսայու մարգարեությունը 51. 20...22-23
Մեկնաբանություններ