Աստվածաշունչ մատյանից
31.01.2020 | 09:43
Քո երկրում անիրավության մասին այլևս չի լսվելու և ոչ էլ քո սահմաններում` կոտորածի ու թշվառության մասին. քո պարիսպները պիտի անվանվեն փրկություն, և քո դռները` ցնծություն։ Այլևս արեգակը չէ, որ քեզ համար ցերեկվա լույս է լինելու, և ոչ էլ լուսնի ծագումն է, որ քեզ գիշերը լույս է տալու, այլ քեզ համար Տերն է հավիտենական լույս լինելու, և Աստված` քո փառքը։ Արեգակը քեզ համար մայր չի մտնելու, և լուսինը քեզնից չի պակասելու, որովհետև Տերը քեզ համար հավիտենական լույս է լինելու։ Քո սգո օրերը պիտի վերջանան։ Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը` պահպանելով իր նոր տունկը` իր ձեռքի գործը հանուն իմ փառքի։
Եսայու մարգարեությունը 60. 18-21
Մեկնաբանություններ