Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կոչ եմ ա­նում շտ­կել սխա­լը»

«Կոչ եմ ա­նում շտ­կել սխա­լը»
06.03.2020 | 02:09
Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի փոխ­չեմ­պիոն, աշ­խար­հի, Եվ­րո­պա­յի չեմ­պիոն, հու­նահ­ռո­մեա­կան ո­ճի ըմ­բիշ, ԱԺ պատ­գա­մա­վոր Ար­սեն Ջուլ­ֆա­լա­կյա­նը Ազ­գա­յին ժո­ղո­վում կա­յա­ցած հար­ցու­պա­տաս­խա­նի ժա­մա­նակ դի­մել է ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին` պա­հան­ջե­լով ծան­րորդ­ներ Տիգ­րան Վար­դա­նի Մար­տի­րո­սյա­նի ու Սի­մոն Մար­տի­րո­սյա­նի պարգևատ­րում­նե­րի ա­ռու­մով վե­րա­կանգ­նել ար­դա­րու­թյու­նը։
Նա նշել է, որ 2008 թ. Պե­կի­նի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում Տիգ­րան Մար­տի­րո­սյա­նը բրոն­զե մե­դալ է նվա­ճել, սա­կայն մր­ցակի­ցը դո­պինգ թես­տի վերս­տու­գու­մից 8 տա­րի անց ո­րա­կազ­րկ­վել է, ին­չի ար­դյուն­քում Տիգ­րա­նի բրոն­զը 2018-ին փո­խա­րին­վել է ար­ծա­թով։ Մոտ մեկ տա­րի ա­ռաջ նույն պատ­ճա­ռով Սի­մոն Մար­տի­րո­սյա­նի՝ Ռիո­յի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ար­ծա­թը փո­խա­րին­վել է ոս­կով:
«Մենք ու­նենք պե­տա­կան պարգևավ­ճար­նե­րի հա­մա­կարգ, ո­րով, ըստ նվաճ­ման, պարգևավ­ճար­ներ են ստա­նում մար­զիկ­նե­րը` 10, 15 և 20 մլն դրամ օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի բրոն­զե, ար­ծա­թե և ոս­կե մե­դալ­նե­րի հա­մար հա­մա­պա­տաս­խա­նա­բար: Տղա­նե­րից մե­կի բրոն­զը դար­ձել է ար­ծաթ, մյու­սի­նը` ար­ծա­թից ոս­կի, սա­կայն այդ 5 մլն դրամ տար­բե­րու­թյու­նը նրանց չի վճար­վել: Ինչ­պե՞ս ա­նենք, որ ե­թե մի­ջազ­գա­յին ա­րե­նա­յում ար­դա­րու­թյու­նը վե­րա­կանգնվել է, մեզ մոտ ևս կա­րո­ղա­նանք դա շտ­կել: Հատ­կա­պես, որ եր­կու տղա­ներն էլ շատ հա­մեստ են, չտու­ժեն այդ հա­մես­տու­թյան պատ­ճա­ռով»,- հարց­րել է Ար­սեն Ջուլ­ֆա­լա­կյա­նը:
ԿԳՄՍ նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը պա­տաս­խա­նել է, որ ար­դա­րու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար պե­տու­թյունն ա­մեն ինչ կա­նի. «Սի­մո­նի դեպ­քում ո­րո­շում դեռ չկա, մենք կս­պա­սենք ո­րոշ­մա­նը: Բայց այն պա­հին, երբ ո­րո­շու­մը լի­նի, կար­ծում եմ` մեր կող­մից այդ ա­նար­դա­րու­թյու­նը չի լի­նի, կվե­րա­կանգ­նենք ար­դա­րու­թյու­նը: Վս­տա­հա­բար` այն գու­մա­րը, ո­րը պե­տու­թյու­նը հաս­տա­տել է, կվ­ճար­վի»:
Ար­սեն Ջուլ­ֆա­լա­կյանն ըն­դգ­ծել է, որ Սի­մո­նի պա­րա­գա­յում օ­լիմ­պիա­կան ոս­կին հաս­տատ­վել է մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում, սա­կայն մե­դա­լը դեռևս չեն վե­րա­դարձ­րել, ու նաև նշել, որ, ե­թե ու­զենք, այդ մե­դա­լը կա­րող ենք ստա­նալ ա­ռա­ջի­կա օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ըն­թաց­քում` իր բո­լոր ա­րա­րո­ղու­թյուն­նե­րով` բարձ­րաց­ված դրոշ, հն­չեց­ված հիմն:
«Կու­զեի հա­կիրճ անդ­րա­դառ­նալ նաև Տիգ­րան Մար­տի­րո­սյա­նին. նա լա­վա­գույն օ­րի­նակն է մար­զի­կի և մար­դու` կիրթ, դաս­տիա­րակ­ված, շատ շնորհ­քով: Ցա­վոք, պրո­ֆե­սիո­նալ կա­րիե­րան ա­վար­տե­լուց հե­տո նա մո­ռա­ցու­թյան է մատն­վել: Կոչ եմ ա­նում շտ­կել սխա­լը»,- ա­սել է Ջուլ­ֆա­լա­կյա­նը:
Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը նշել է, որ Ջուլ­ֆա­լա­կյա­նի դի­տար­կումն այն­պայ­ման հաշ­վի կառն­վի:
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱՆ­ՅԱ­Ն
Դիտվել է՝ 4895

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ