Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Առա­ջին նա­խա­գա­հի մի­ջո­ցով ո­րո­շա­կի սա­կար­կու­թ­յուն­ներ են սկս­վում

Առա­ջին նա­խա­գա­հի մի­ջո­ցով ո­րո­շա­կի սա­կար­կու­թ­յուն­ներ են սկս­վում
10.04.2020 | 12:59
Երբ երկ­րի նախ­կին նա­խա­գահ­նե­րը հան­դես են գա­լիս որևէ հայ­տա­րա­րու­թյամբ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, շատ լուրջ գոր­ծըն­թաց­ներ են ստի­պում նրանց դուրս գալ լռու­թյան ռե­ժի­մից և ներ­կա­յաց­նել սե­փա­կան տե­սա­կե­տը։ Մա­նա­վանդ երբ այդ նա­խա­գահ­նե­րին ի­րենց բնա­վո­րու­թյամբ, գոր­ծե­լաո­ճով կա­րե­լի է դա­սել ուր­բա­թա­խոս ղե­կա­վար­նե­րի թվին։
Ի­րո­ղու­թյուն­ներն այս տե­սան­կյու­նից դի­տար­կե­լիս պետք է են­թադ­րել, որ երկ­րում ըն­թա­ցող զար­գա­ցում­ներն են ստի­պել ՀՀ եր­կու քչա­խոս նա­խա­գահ­նե­րին՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նին և Սերժ Սարգ­սյա­նին, ո­րոնք կա­րո­ղա­նում են եր­կար պաու­զա պա­հել, դուրս գալ ընդ­հա­տա­կից։
Նախ՝ հան­րա­պե­տու­թյան եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը բո­լո­րի հա­մար ա­նակն­կալ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ՝ նշե­լով, որ թեև իր հա­մար զար­մա­նա­լի է, որ հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում ՀՀ իշ­խա­նու­թյան հա­մար կա­րող է ար­դիա­կան մնալ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տան­քը, բայց այ­նուա­մե­նայ­նիվ պատ­րաստ է ար­տա­կարգ դրու­թյան ա­վար­տից հե­տո ներ­կա­յա­նալ 2016 թ. ապ­րի­լին ծա­վալ­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րե­լու նպա­տա­կով ստեղծ­ված հա­տուկ քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տին։ Սերժ Սարգ­սյա­նի այս դիր­քո­րո­շումն ա­նակն­կալ էր, քա­նի որ ՀՀ գլ­խա­վոր շտա­բի նախ­կին պետ, ՀԱՊԿ նախ­կին քար­տու­ղար Յու­րի Խա­չա­տու­րո­վը վեր­ջերս բա­վա­կա­նին կոշտ կեր­պով, սա­կայն դի­վա­նա­գի­տա­կան ձևա­կեր­պում­նե­րով հրա­ժար­վել էր ներ­կա­յա­նալ նույն հանձ­նա­ժո­ղո­վին, և ակն­կալ­վում էր, որ նույ­նը կա­նի նաև ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը։ Մա­նա­վանդ որ ար­դեն պարզ է` խոր­հր­դա­րա­նա­կան այդ հանձ­նա­ժո­ղովն ա­ռանձ­նա­պես լուրջ ար­դյունք­նե­րի չի հա­սել, ե­թե չհաշ­վենք ո­րոշ գոր­ծիչ­նե­րի, այդ թվում` այդ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի, քա­ղա­քա­կան դի­վի­դենդ­ներ ստա­նա­լու փոր­ձե­րը։ Եվ շա­տե­րը կար­ծում էին, որ Սերժ Սարգ­սյա­նը դժ­վար թե իր մաս­նակ­ցու­թյամբ բարձ­րաց­նի այդ հանձ­նա­ժո­ղո­վի կշի­ռը։ Սա­կայն ի­րա­կա­նում նա գնաց այդ քայ­լին։ ՈՒ­շագ­րավ է, որ մինչ վեր­ջի­նիս կող­մից հանձ­նա­ժո­ղո­վին ներ­կա­յա­նա­լու մա­սին հայ­տա­րա­րու­թյուն ա­նե­լը՝ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի տա­րե­լի­ցի օ­րե­րին, հա­յաս­տա­նյան հան­րու­թյա­նը ցու­ցադր­վեց մի ֆիլմ, որ­տեղ նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ո­րոնք գտն­վել էին ապ­րի­լյան պա­տե­րազ­մի ղե­կա­վար­ման վա­հա­նա­կի մոտ, ո­րո­շա­կի բա­ցա­հայ­տում­ներ կա­տա­րե­ցին 2016 թ. ապ­րի­լյան պա­տե­րազ­մի վե­րա­բե­րյալ։ Ըստ էու­թյան, հրա­պա­րա­կայ­նո­րեն աս­վեց այն, ինչ ա­պա­գա­յում կաս­վի նաև քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վում։ Ա­ռա­վել ևս, որ Սերժ Սարգ­սյա­նի՝ հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տին ներ­կա­յա­նա­լու միակ պայ­մա­նը իր մաս­նակ­ցու­թյամբ նիս­տը ձայ­նագ­րելն ու ձայ­նագ­րու­թյունն ի­րեն տրա­մադ­րելն է։ Ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, այս օ­րե­րին այդ ֆիլ­մի ցու­ցադ­րու­մը նաև հան­րա­յին տրա­մադ­րու­թյուն­նե­րի ո­րո­շա­կի ստու­գում էր` հաս­կա­նա­լու, թե ապ­րի­լյան պա­տե­րազ­մից չորս տա­րի անց հա­սա­րա­կու­թյունն ինչ­պես է վե­րա­բեր­վում դրա հետևանք­նե­րին, է­մո­ցիո­նալ ինչ ըն­կա­լում ու­նի նախ­կին­նե­րի, մաս­նա­վո­րա­պես Սերժ Սարգ­սյա­նի նկատ­մամբ։
Դա­տե­լով մա­մու­լում և սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում առ­կա ար­ձա­գանք­նե­րից՝ որևէ ար­տա­ռոց և բա­ցա­սա­կան դրսևո­րում չգ­րանց­վեց։ Կա­րող ենք փաս­տել, որ ա­ռանձ­նա­պես նե­գա­տիվ բում չա­ռա­ջա­ցավ այդ ֆիլ­մի ցու­ցադ­րու­մից, ին­չը կա­րող էր տե­ղի ու­նե­նալ ա­սենք եր­կու տա­րի ա­ռաջ։ Եվ տրա­մադ­րու­թյուն­նե­րի յու­րա­հա­տուկ ստու­գու­մը բա­ցա­հայ­տեց, որ Սերժ Սարգ­սյան գոր­ծիչն այս պա­հի դրու­թյամբ նույն սրու­թյամբ չի ըն­կալ­վում, ինչ եր­կու տա­րի ա­ռաջ։ Դա ի­հար­կե պայ­մա­նա­վոր­ված է ներ­կա ի­րա­վի­ճա­կով, ներ­կա իշ­խա­նու­թյան գոր­ծու­նեու­թյամբ, նաև նրա­նով, որ հան­րու­թյանն այ­սօր ա­մե­նա­քիչն է հե­տաք­րք­րում նախ­կին­նե­րի նկատ­մամբ հաշ­վե­հար­դա­րի մո­լուց­քը։ Հա­սա­րա­կու­թյունն այ­սօր բո­լո­րո­վին այլ խն­դիր­նե­րով է տա­ռա­պում. նրան ա­վե­լի շատ հու­զում են հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված ա­ռող­ջա­կան հար­ցե­րը, բո­լո­րին ար­դեն հաս­կա­նա­լի է, որ շատ շու­տով սպառ­նա­լու են բա­վա­կա­նին լուրջ սո­ցիալ-տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան խն­դիր­ներ։ Այս ա­ռու­մով թերևս ՀՀ եր­րորդ նա­խա­գահն ա­մե­նա­հար­մար պահն է ընտ­րել քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վին ներ­կա­յա­նա­լու հա­մար։ Եվ այդ հանձ­նա­ժո­ղո­վին ներ­կա­յա­նա­լով՝ նա վերջ­նա­կա­նա­պես կփա­կի այդ հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տին իր մաս­նակ­ցու­թյան կամ չմաս­նակ­ցու­թյան մա­սին քա­ղա­քա­կան շա­հար­կում­նե­րի է­ջը։ Սերժ Սարգ­սյա­նը շատ լավ հաս­կա­նում է, որ ինքն այդ հանձ­նա­ժո­ղով այ­ցե­լե­լու է Նի­կոլ Փա­շի­նյա­նի ու նրա իշ­խա­նու­թյան ա­մե­նա­ցածր վար­կա­նի­շի ժա­մա­նա­կաշր­ջա­նում, և բա­ցի հա­ցի խնդ­րից ու կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված ճգ­նա­ժա­մը հաղ­թա­հա­րե­լուց, դժ­վար թե մարդ­կանց որևէ այլ բան հե­տաք­րք­րի։ Այս հա­մա­տեքս­տում Սերժ Սարգ­սյա­նի հաշ­վարկ­նե­րով ին­քը նվա­զա­գույն կո­րուստ­ներ կու­նե­նա։ Քա­ղա­քա­կան խա­ղե­րում հմ­տա­ցած, քա­ղա­քա­կան լուրջ կեն­սագ­րու­թյուն ու­նե­ցող Սերժ Սարգ­սյա­նը շատ լավ հաշ­վար­կել է բո­լոր նր­բու­թյուն­ներն ու ընտ­րել իր հա­մար ա­մե­նա­բա­րեն­պաստ ժա­մա­նա­կաշր­ջա­նը։
Քա­նի դեռ լրատ­վա­կան դաշ­տում, վեր­լու­ծա­կան, փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում քն­նարկ­վում էր ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի ա­նակն­կալ ո­րո­շու­մը, ՀՀ մյուս նախ­կին նա­խա­գա­հը՝ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը, որ մի քա­նի տա­րին մեկ է խո­սում և ներ­կա­յա­նում հան­րու­թյա­նը, հան­կարծ հան­դես ե­կավ քա­ղա­քա­կան կոչ-հայ­տա­րա­րու­թյամբ, ին­չը միան­գա­մից դար­ձավ տար­բեր շր­ջա­նակ­նե­րի թիվ մեկ քն­նարկ­ման ա­ռար­կան։ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի ե­լույ­թը ներ­կա­յաց­վեց որ­պես հա­մախմ­բում ա­պա­հո­վե­լու կոչ, որ­տեղ ար­վում էր նաև ո­րո­շա­կի քայ­լե­րի ա­ռա­ջարկ։ Սա­կայն Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը Լևոն Տեր-Պետ­րո­սյան չէր լի­նի, ե­թե ա­մեն ինչ այդ­քան պարզ լի­ներ, և նրա հրա­պա­րա­կած փաս­տա­թուղ­թը չպա­րու­նա­կեր բազ­մա­թիվ ստորջ­րյա խու­թեր։ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը կո­րո­նա­վի­րու­սով պայ­մա­նա­վոր­ված երկ­րում առ­կա ի­րա­վի­ճա­կը ո­րա­կեց պա­տե­րազ­մա­կան։ Ե­թե ի­րա­վի­ճա­կը ներ­կա­յաց­վում է պա­տե­րազ­մա­կան, շատ հեշտ է գտ­նել հա­կա­ռա­կորդ­նե­րի, ժո­ղովր­դի թշ­նա­մի­նե­րի, և Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը չի էլ թաքց­նում, թե ով­քեր են պա­տե­րազ­մա­կան դրու­թյան մեջ ժո­ղովր­դի հնա­րա­վոր թշ­նա­մի­նե­րը։ ՈՒ ինչ­պես ինքն է ան­վա­նում, դրանք, իր իսկ խոս­քով, հայտ­նի ու­ժերն են, ո­րոնք տար­բեր ե­ղա­նակ­նե­րով իբրև թե վար­կա­բե­կում են, ան­վս­տա­հու­թյուն տա­րա­ծում գոր­ծող իշ­խա­նու­թյան նկատ­մամբ, ո­րը, ըստ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի, լավ-վատ կա­տա­րում է իր ա­ռա­քե­լու­թյու­նը։ Նախ­կին նա­խա­գա­հի խոս­քում լուրջ մա­նի­պու­լյա­տիվ հնարք կա։ Ի­րա­վի­ճակն ան­վա­նե­լով պա­տե­րազ­մա­կան՝ այն ու­ժե­րը, ո­րոնք չեն հա­մախ­մբ­վում իշ­խա­նու­թյան շուրջ, ան­մի­ջա­պես գնա­հատ­վում են որ­պես ժո­ղովր­դի թշ­նա­մի, դա­վա­ճան և այլն։ ՈՒ պա­տա­հա­կան չէ, որ նա շեշ­տում է, որ պա­տե­րազմ­նե­րը վա­րում են ոչ թե ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րը կամ ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան ու­ժե­րը, այլ օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը։
Այ­նուա­մե­նայ­նիվ, ի՞նչ խն­դիր­ներ է լու­ծում Լևոն Տեր-Պետ­րո­սյանն իր կո­չով։ Պա­տա­հա­կան չի ըն­տր­ված ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը։ Ա­ռա­ջին նա­խա­գա­հը մի կող­մից խո­սում է քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րի մա­սին, մյուս կող­մից, սա­կայն, ակն­հայտ է, որ ան­ցած եր­կու տար­վա ըն­թաց­քում ծա­վալ­ված սև-սպի­տակ պայ­քա­րի մեջ վեր­ջին մեկ ա­մի­սը թերևս ա­մե­նա­հան­գիստ ժա­մա­նա­կաշր­ջանն էր։ Ընդ­դի­մա­դիր շատ ու­ժեր էլ ակն­հայտ է, որ քիչ թե շատ զուսպ են ի­րենց դրսևո­րում։ Ե­թե ան­գամ քն­նա­դա­տում են, ա­պա ո­րո­շա­կի վե­րա­պա­հում­նե­րով՝ հաշ­վի առ­նե­լով հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված երկ­րում տի­րող բար­դու­թյուն­նե­րը։ Ա­սել, թե ներ­քա­ղա­քա­կան կյան­քը լար­ված էր, և խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն էր ա­ռա­ջա­ցել, որ­պես­զի ա­ռա­ջին նա­խա­գահն իր խոր քնից արթ­նա­նա ու ազ­գը հա­մախմ­բո­ղի դիր­քե­րից խա­ղա­ղու­թյան ա­ղավ­նու դե­րում հան­դես գա, սխալ կլի­ներ։ Իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո շատ ա­վե­լի բարդ ժա­մա­նա­կաշր­ջան­ներ ենք ու­նե­ցել, բայց հա­մախ­մբ­ման կո­չեր չենք լսել։ Սա նշա­նա­կում է, որ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ոչ թե այս պա­հի ներ­քա­ղա­քա­կան ան­կա­յու­նու­թյու­նից է վա­խե­նում, այլ որ­պես շատ փորձ­ված ու տե­ղե­կաց­ված գոր­ծիչ այ­նուա­մե­նայ­նիվ հաս­կա­նում է, որ ի­րա­կան մղ­ձա­վան­ջը սկս­վե­լու է այն բա­նից հե­տո, երբ հայ­տա­րար­վի, որ հա­մա­վա­րա­կի ող­նա­շա­րը կոտր­ված է, և աս­տի­ճա­նա­բար վե­րա­դառ­նում ենք բնա­կա­նոն կյանք։ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը քաջ գի­տի, որ հենց այդ ժա­մա­նակ մար­դիկ կանգ­նե­լու են փաս­տի ա­ռաջ. շա­տե­րի մոտ ծա­ռա­նա­լու է ֆի­նան­սատն­տե­սա­կան կո­լապ­սի հե­ռան­կա­րը, մո­տա­վո­րա­պես այն, ինչ ու­նեինք 1990-ա­կան­նե­րի սկզբ­նե­րին, երբ նա­խա­գա­հում էր հենց ին­քը։ Ով՝ ով, բայց նա նման ի­րա­վի­ճակ­նե­րի հետ ա­ռե­րես­վել է և գի­տի, որ նման պայ­ման­նե­րում սո­ցիա­լա­կան ընդ­վզ­ման վտանգ կա։ Երբ հա­ցի խն­դիր է ա­ռա­ջա­նում, նույ­նիսկ ա­մե­նա­համ­բե­րա­տար ազ­գե­րը դուրս են գա­լիս փո­ղոց, ին­չից բխում են ո­րո­շա­կի հետևանք­ներ։ Ա­հա թե ին­չու է Տեր-Պետ­րո­սյա­նը ե­լույթ ու­նե­նում հենց այս պա­հին. նա ցան­կա­նում է ցույց տալ, որ ին­քը՝ որ­պես տե­ղե­կաց­ված մարդ, լավ վեր­լու­ծա­բան, կան­խա­տե­սում է ա­ռա­ջի­կա դժ­վա­րու­թյուն­ներն ու որ­պես երկ­րի հիմ­նա­դիր նա­խա­գահ փոր­ձում է կան­խել հե­տա­գա վտանգ­ներն ու հա­մախմ­բել ժո­ղովր­դին։ Ի­մի­ջա­յին ա­ռու­մով սա կարևոր հնարք է. ե­թե նրա այս քայ­լը հա­ջո­ղու­թյուն գրան­ցի, ի­րեն կվե­րագր­վի, իսկ ե­թե ոչ՝ ա­պա ան­մի­ջա­պես ի հայտ կգան մար­դիկ, ո­րոնց կվե­րագր­վեն խան­գա­րող­նե­րի դափ­նի­նե­րը։ Իսկ թե ով­քեր են խան­գա­րող­նե­րը, պարզ է՝ ինչ­պես ինքն է նշել իր կո­չում, երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­ներն են, ո­րոնք ի­րենց լրատ­վա­մի­ջոց­նե­րով ու հա­մա­խոհ գոր­ծիչ­նե­րով իբրև թե փոր­ձում են օգ­նել իշ­խա­նու­թյա­նը, սա­կայն ի­րա­կա­նում ան­վս­տա­հու­թյուն են սփ­ռում։
Կա ևս մեկ հե­տաքր­քիր հան­գա­մանք. իր կո­չով Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը նոր քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց է գե­նե­րաց­նում։ Նա՝ որ­պես հին ինտ­րի­գան, քա­ղա­քա­կան առևտուր­նե­րի մաս­նակ­ցած գոր­ծիչ, հաս­կա­նում է, որ լրատ­վա­մի­ջոց­նե­րին, վեր­լու­ծա­բան­նե­րին հետ քա­շե­լու հայ­տա­րա­րու­թյան դի­մաց ո­րո­շա­կի բան պետք է ա­ռա­ջար­կի երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րին։ Հարց է ա­ռա­ջա­նում՝ գոր­ծող իշ­խա­նու­թյան ա­մե­նա­թույլ շր­ջա­նում հա­նուն ին­չի՞ հան­կարծ պետք է հետ քաշ­վեն Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, Սերժ Սարգ­սյանն ու վեր­ջին­նե­րիս կողմ­նա­կից­նե­րը։ Իր կո­չի տեքս­տում Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը մի ոս­կոր է գցում՝ ա­ռա­ջար­կե­լով ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում սա­ռեց­նել ապ­րի­լյան պա­տե­րազ­մի քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյու­նը։ Նա շատ լավ հաս­կա­նում է, որ Սերժ Սարգ­սյա­նի հա­մար ա­ռանձ­նա­պես շատ ծանր բեռ չէ այդ ոս­կո­րը, քա­նի որ այդ հանձ­նա­ժո­ղովն ի­րե­նից ա­ռանձ­նա­պես որևէ բան չի ներ­կա­յաց­նում, բայց այ­նուա­մե­նայ­նիվ առևտրի ո­րո­շա­կի նր­բե­րանգ ՀՀ հիմ­նա­դիր-նա­խա­գահն իր կո­չում նե­րա­ռում է։ Սա­կայն ե­թե Սերժ Սարգ­սյա­նի պա­րա­գա­յում ինչ-որ բան ակ­նարկ­վում է, ա­պա հաս­կա­նա­լի չէ, թե ինչ է ա­ռա­ջարկ­վում Ռո­բերտ Քո­չա­րյա­նին։ Չի բա­ցառ­վում, որ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը իր այդ լռու­թյամբ սպա­սում է, որ­պես­զի քո­չա­րյա­նա­կան թի­մը հան­դես գա ա­ռա­ջարկ­նե­րով։ Թեև հաս­կա­նա­լի է, թե ա­նա­զա­տու­թյան մեջ գտն­վող մարդն ինչ պետք է ա­ռա­ջար­կի։ Ըստ էու­թյան նաև հարց է ա­ռա­ջա­նում՝ այս առևտու­րը, որ շատ նր­բան­կա­տո­րեն ա­ռաջ է մղ­վում. Լևոն Տեր-Պետ­րո­սյանն ինք­նա­բու՞խ է ա­նում, թե այ­նուա­մե­նայ­նիվ, միջ­նոր­դա­վոր­ված է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կող­մից։
Պարզ է, որ ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հի մի­ջո­ցով ո­րո­շա­կի սա­կար­կու­թյուն­ներ են սկս­վում, ին­չը նոր ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հիմք կա­րող է դառ­նալ։ Ա­ռանձ­նա­պես գաղտ­նիք չէ, որ Տեր-Պետ­րո­սյա­նի հա­մար սա­կար­կու­թյուն­նե­րը միշտ ե­ղել են նրա քա­ղա­քա­կան կեն­սագ­րու­թյան ան­քակ­տե­լի մա­սը։ Ընդ ո­րում, հիմ­նա­կա­նում այդ առևտու­րը ան­դր­կու­լի­սյան բնույթ է կրել, և շատ դեպ­քե­րում հրա­պա­րա­կավ աս­վել է մի բան, ի­րա­կա­նում ար­վել է այլ բան։ Չի բա­ցառ­վում, որ այս ա­մե­նում կան նաև ար­տա­քին քա­ղա­քա­կան խա­ղա­ցող­ներ, ո­րոնք Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի մի­ջո­ցով փոր­ձում են Հա­յաս­տա­նում նոր ի­րո­ղու­թյուն­ներ ստեղ­ծել, կամ էլ վեր­ջինս ինքն է ցան­կա­նում դառ­նալ գոր­ծոն, որ­պես­զի իր վրա ու­շադ­րու­թյուն դարձ­նեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կենտ­րոն­նե­րը, նախ և ա­ռաջ՝ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը։ Այն­պես որ՝ կո­րո­նա­վի­րուսն իր հետ բե­րեց հե­տաքր­քիր ներ­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­ներ, ո­րոնք կա­րող են և վտանգ­ներ պա­րու­նա­կել այ­սօր­վա իշ­խա­նու­թյան հա­մար։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4727

Մեկնաբանություններ