Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թ­յամբ՝ հու­նի­սի 12-ին

Ամե­նայն հա­վա­նա­կա­նու­թ­յամբ՝ հու­նի­սի 12-ին
26.05.2020 | 01:16
Ֆուտ­բո­լա­յին ա­ռաջ­նու­թյուն­նե­րը կա­մաց-կա­մաց սկ­սում են ուշ­քի գալ կո­րո­նա­վի­րու­սի բե­րած ան­հար­մա­րու­թյուն­նե­րից։ Իս­պա­նիան, որ աշ­խար­հա­մա­սում դար­ձել էր հա­մա­վա­րա­կի է­պի­կենտ­րոն­նե­րից մե­կը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, ա­ռաջ­նու­թյան վե­րա­դար­ձի մեկ­նար­կը կտա հու­նի­սի 12-ին, թե­պետ, հնա­րա­վոր ա­մեն տե­սա­կի բա­նե­րից խու­սա­փե­լու հա­մար, մեկ­նար­կա­յին վի­ճա­կում է «պահ­վում» նաև հու­նի­սի 19-ը։
Ա­ռաջ­նու­թյու­նը կմեկ­նար­կի ան­դա­լու­զա­կան դեր­բիով։
Կմր­ցեն «Սևի­լիան» ու «Բե­տի­սը»։
Իս­պա­նիա­յի ա­ռաջ­նու­թյան ա­վար­տին մնա­ցել է 11 տուր։ Նույնն է վի­ճա­կը նաև սե­կուն­դա­յում, որն իր նշա­նա­կու­թյամբ երկ­րորդն է իս­պա­նա­կան ֆուտ­բո­լում։ Խա­ղե­րը կանց­կաց­վեն շա­բաթ­վա բո­լոր օ­րե­րին, նե­րա­ռյալ եր­կու­շաբ­թին։ Նույն թի­մի մր­ցե­լույթ­նե­րի միջև դա­դա­րը լի­նե­լու է ոչ պա­կաս 72 ժա­մից։
Խա­ղե­րի մեկ­նար­կա­յին ժա­մե­րը կա­րող են փո­փո­խու­թյան են­թարկ­վել՝ կախ­ված տա­րա­ծաշր­ջա­նի կլի­մա­յա­կան պայ­ման­նե­րից։ Ա­սել է թե երկ­րի հյու­սի­սա­յին գո­տում մր­ցակ­ցու­թյուն­նե­րը կսկս­վեն ա­վե­լի վաղ, քան հա­րա­վա­յի­նում, որ­տեղ ջեր­մաս­տի­ճանն ան­հա­մե­մատ բարձր է։ Հար­կավ սա դեռևս վերջ­նա­կան ին­ֆոր­մա­ցիա չէ, ին­չը, սա­կայն, չի խան­գա­րի ի­մա­նալ։ Մնա­ցած խա­ղե­րի ամ­բող­ջա­կան օ­րա­ցույ­ցը հայտ­նի կդառ­նա մա­յի­սի 28-ին։
Հի­շեց­նենք, որ լա լի­գա­յի թի­մե­րին խմ­բա­յին մար­զում­նե­րի թույլ են տվել վե­րա­դառ­նալ մա­յի­սի 18-ից։ Մինչ այդ ֆուտ­բո­լիստ­նե­րը մարզ­վել են ան­հա­տա­կան գրա­ֆի­կով, ա­ռանձ­նաց­ված։ Բնա­կա­նա­բար, նոր­մալ մար­զա­վի­ճա­կի գա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է մար­զում­նե­րի մի քա­նի շա­բաթ, ինչն էլ հաշ­վի է առն­վել խա­ղե­րի մեկ­նար­կի ժամ­կե­տը նշա­նա­կե­լիս։
Դառ­նանք այլ հիմ­նախն­դիր­նե­րի։
Ի՞նչ են ցույց տվել ֆուտ­բո­լիստ­նե­րի նախ­նա­կան թես­տա­վո­րում­նե­րը։
Դրանք ար­ձա­նագ­րել են դրա­կան ել­քով ութ դեպք։ Լա լի­գա­յի նա­խա­գահ Խա­վիեր Տե­բա­սի հա­մոզ­մամբ՝ այս ցու­ցա­նի­շը կրի­տի­կա­կան չէ, քա­նի որ վա­րակ­վա­ծու­թյան ակն­կա­լե­լի թիվն է ե­ղել 25-30-ը։
Կան և ֆի­նան­սա­կան խն­դիր­ներ։ Մաս­նա­վո­րա­պես «Բար­սե­լո­նը» նա­խա­պես մտա­դիր է ե­ղել մնա­ցած խա­ղերն անց­կաց­նե­լու վեց հա­զար նս­տա­տեղ ու­նե­ցող մար­զու­մա­յին «Յո­հան Կրոյֆ» մար­զա­դաշ­տում։ Չէ, սա ոչ նրա հա­մար, որ հան­դի­պում­նե­րին հնա­րա­վոր կլի­նի մար­զա­սե­րի ներ­կա­յու­թյու­նը։ Ոչ։ Պար­զա­պես 6-հա­զա­րա­նոց մար­զա­դաշ­տի սպա­սարկ­ման գու­մար­ներն այլ են, 99-հա­զա­րա­նոց «Կամպ Նոուի­նը»՝ այլ։
Վեր­լու­ծա­բան­նե­րը կար­ծում են, որ այդ տար­բե­րու­թյու­նը սկզ­բուն­քո­րեն այն­քան էլ շո­շա­փե­լի չէ, բայց կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով հի­մա աշ­խար­հում ու մաս­նա­վո­րա­պես ֆուտ­բո­լում այն­պի­սի ժա­մա­նակ­ներ են, որ չն­չին տար­բե­րու­թյունն էլ պի­տի հաշ­վի առ­նել։ Այ­սու­հան­դերձ, ա­կում­բում հաշ­վի են նս­տել «կապ­տանռ­նա­գույն­նե­րի» ա­վագ­նե­րի՝ Լիո­նել Մե­սիի, Սեր­խիո Բուս­կետ­սի, Ժե­րար Պի­կեի, Սեր­խիո Ռո­բեր­տո­յի հետ ու ո­րո­շել, որ «Բար­սե­լո­նը» հան­դես կգա «Կամպ Նոուում»։ Հա­մա­միտ լի­նեք, թե ոչ, խոր­հր­դան­շա­կան ո­րո­շում է. ախր ո՞նց կլի­նի օվ­կիա­նո­սյան հս­կա լայ­նե­րը բե­րես, տե­ղա­վո­րես լճա­կում։
Չափ­սե­րից զատ նաև կշ­ռի հե­ղի­նա­կու­թյուն կա։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 7779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ