Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արամ Սարգսյան. «Տոնդ շնորհավոր, Սահմանադրություն ջան»

Արամ Սարգսյան. «Տոնդ շնորհավոր, Սահմանադրություն ջան»
05.07.2020 | 14:12

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.

«Այսօր Սահմանադրության օրն է, որի «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ։ Գուցե մեզ Սահմանադրություն, Սահմանադրական դատարան ընդհանրապես պետք չի, ու այդ պատճառով ժողովուրդը չի հավատում ու չի քվեարկում։ Չէ, ավելի շուտ մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունը ամրապնդող իշխանություն պետք չի...


Համոզված եմ, որ վաղուց ժամանակն է կենտրոնաձիգ, լրիվ նախագահական, համազոր հանրային մանդատ ստացած կառավարման համակարգով, արդար «Այո՛ ստացած ու այլևս չփոխվող Սահմանադրություն, հետևաբար հույսով ու սպասումով ասում եմ՝ «Տոնդ շնորհավոր, Սահմանադրություն ջան»։

Դիտվել է՝ 2904

Մեկնաբանություններ