ԱԺ-ում իրավունքի ուժով կստեղծվի կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով:
«Հանձնաժողովը իրավունքի ուժով կստեղծվի: Դրական եմ գնահատում, որովհետև մենք օբյեկտիվությունը պարզելու խնդիր ունենք», - ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա խնդրեց իրեն էլ ներառել հանձնաժողովի կազմում: «Հուսով եմ, որ նորմալ քննարկման ականատեսը կլինեմ և նաև հարցեր ունեմ, որ կուզենամ բարձրացայնել որոշ մեր գործընկերների գործունեությունը բացահայտելու համար», - ասաց Ալեն Սիմոնյանը: