Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Խե­լա­հեղ ար­դ­յունք­ներ ար­ձա­նագ­րած դի­մա­կա­յութ­յուն­ներ

Խե­լա­հեղ ար­դ­յունք­ներ ար­ձա­նագ­րած դի­մա­կա­յութ­յուն­ներ
06.11.2020 | 11:20

Եր­րորդ տու­րը, ըստ էու­թյան, նշա­նա­կեց, որ խմ­բա­յին հան­դի­պում­նե­րը հա­տե­ցին պայ­մա­նա­կան հա­սա­րա­կա­ծը։ Խո­շոր հաշ­վով հան­դի­պում­նե­րի ա­ռա­տու­թյուն է գրանց­վել, մր­ցա­շա­րա­յին երկ­րորդ օր­վա առ­ճա­կա­տում­ներն այս ցու­ցա­նի­շով միան­գա­մայն մր­ցակ­ցա­յին են ե­ղել ա­ռա­ջին օր­վա խա­ղե­րի հետ։ Որ­քան էլ հա­մա­պա­տաս­խան տե­ղե­րում խո­սե­լու ենք այդ հան­դի­պում­նե­րի մա­սին, այ­դու­հան­դերձ դրան­ցից գո­նե եր­կու­սը չա­ռանձ­նաց­նել չենք կա­րող՝ Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան» պար­զա­պես ջն­ջել է Դո­նեց­կի «Շախ­տյո­րին», «Ա­տա­լան­տա­յի» հետ նույնն ա­րել է «Լի­վեր­պուլն» ու դար­ձյալ ար­տագ­նա մր­ցակ­ցու­թյու­նում։

A ԽՈՒՄԲ
Եր­կու անդ­րա­դարձ դար­պա­սա­ձո­ղից, առն­վազն նույն­քան փայ­լուն սեյվ Գի­լեր­մեի կա­տար­մամբ ու այս փոր­ձանք­նե­րից մի կերպ փրկ­վե­լու կող­քին 11-մետ­րա­նո­ցից մր­ցակ­ցի դար­պա­սը գրա­վե­լու բա­րե­բախ­տու­թյուն՝ ա­հա այն գու­մա­րե­լի­նե­րը, ո­րոնք «Աթ­լե­տի­կո­յի» հետ խա­ղում Մոսկ­վա­յի «Լո­կո­մո­տի­վին» հնա­րա­վո­րու­թյուն տվե­ցին միա­վո­րի տեր դառ­նա­լու՝ 1։1։
«Բա­վա­րիա­յի» հետ դի­մա­կա­յու­թյու­նը «Զալց­բուր­գը» շքեղ սկ­սեց, սա­կայն ահ­ռե­լի ու­ժի տեր հյու­րե­րը վերջ­նա­հաշ­վում հան­դեր­ձա­րան գնա­ցին ի­րենց ա­ռա­վե­լու­թյու­նը նաև հաշ­վի մեջ նյու­թա­կա­նաց­րած՝ 2։1։ Երկ­րոր­դում տան­տե­րե­րը ևս մեկ ան­գամ խի­զա­խե­ցին ու դրա­նով իսկ վերջ­նա­կա­նա­պես չա­րաց­րին բա­վա­րա­ցի­նե­րին։ 6։2 հաշ­վով հաղ­թա­նակն ա­վե­լին ա­սե­լու տեղ չի թող­նում։ Գեր­մա­նա­ցի­նե­րը բա­ցար­ձակ ար­դյուն­քով ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում են, մադ­րիդ­ցի­ներն ու­նեն չորս, «Լո­կո­մո­տի­վը»՝ եր­կու, «Զալց­բուր­գը»՝ մեկ միա­վոր։

B ԽՈՒՄԲ
Ա­ռա­ջին եր­կու տու­րե­րի գեր­հա­ջո­ղակ Դո­նեց­կի «Շախ­տյո­րին» Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան» նրա իսկ հար­կի տակ այն­պի­սի վար­կա­բե­կիչ հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց, որ ա­կա­մա­յից սկ­սում ես ան­գամ կաս­կա­ծել Մադ­րի­դի «Ռեա­լի» ու «Ին­տե­րի» հետ» խա­ղե­րում թի­մի վաս­տա­կած չորս միա­վո­րի բլեֆ չլի­նե­լուն։ Գլադ­բախ­ցի­նե­րը վեց գն­դակ են «լց­րել» հան­քա­փոր­նե­րի դար­պա­սը՝ սե­փա­կա­նը պա­հե­լով ա­նա­ռիկ։
Մադ­րի­դի «Ռեա­լը» եր­կու գն­դա­կի ա­ռա­վե­լու­թյամբ էլ կգ­նար հան­գս­տի, ե­թե «Ին­տե­րը» հա­շի­վը չհասց­ներ նվա­զա­գույ­նի։ Երկ­րոր­դում մի­լան­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան վե­րա­կանգ­նել բաղ­ձա­լի հա­վա­սա­րու­թյու­նը, սա­կայն մադ­րիդ­ցի­նե­րին հա­ջող­վեց ևս մեկ ան­գամ աչ­քի ընկ­նել, և այս գե­ղե­ցիկ, դի­տար­ժան խաղն ա­վարտ­վեց «ար­քա­յա­կա­նի» հաղ­թա­նա­կով՝ 3։2՝ մեզ թող­նե­լով Ի­տա­լիա­յում կա­յա­նա­լիք պա­տաս­խան հան­դիպ­ման ան­հան­գիստ սպա­սու­մը։
Ե­րեք տու­րից հե­տո այս­տեղ մր­ցա­կից­նե­րի չա­փա­զանց ու­շագ­րավ դա­սա­վո­րու­թյուն է, ին­չը ոչ մի կան­խա­տե­սո­ղի մտ­քով իսկ չէր կա­րող անց­նել։ Հինգ միա­վո­րով ա­ղյու­սա­կի գլ­խա­մա­սում է Մեն­խենգ­լադ­բա­խի «Բո­րու­սիան», նրան հա­ջոր­դում են չոր­սա­կան միա­վոր ու­նե­ցող «Շախ­տյորն» ու «Ռեա­լը», եր­կու միա­վո­րով ա­ղյու­սա­կի պո­չը բռ­նած ու­նի «Ին­տե­րը»։ Դույզն-ինչ կաս­կած չկա, որ երկ­րորդ շր­ջանն այս­տեղ ռազ­մի դաշտ է հի­շեց­նե­լու։

C ԽՈՒՄԲ
Ե՛վ «Պոր­տու»-«Մար­սել», և՛ «Ման­չեստր Սի­թի»-«Օ­լիմ­պիա­կոս» դի­մա­կա­յու­թյու­ններում գրանց­վել է նույն 3։0 հա­շի­վը։ Ա­ռա­ջի­նով պոր­տու­գա­լա­ցի­նե­րը երևի թե ֆրան­սիա­ցի­նե­րին վերջ­նա­կա­նա­պես բա­ցատ­րե­ցին, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում «Մար­սե­լի» լի­նե­լը պարզ թյու­րի­մա­ցու­թյան հետևանք է (ե­րեք խա­ղից հե­տո զրո միա­վոր ու­նեն), իսկ երկ­րոր­դով «քա­ղա­քաբ­նակ­նե­րը» պահ­պա­նե­ցին միա­վոր­նե­րի ա­ռա­վե­լա­գույ­նի հան­դեպ ու­նե­ցած թու­լու­թյու­նը (նաև հիա­նալ կա­րե­լի է Խո­սեպ Գվար­դիո­լա­յի սա­նե­րի խփած-բաց թո­ղած գն­դակ­նե­րի հա­րա­բե­րակ­ցու­թյամբ՝ 9։1)։ «Պոր­տուն» վեց միա­վո­րով երկ­րորդն է, նրա­նից ե­րեք միա­վոր պա­կաս ու­նեն հույ­նե­րը։

D ԽՈՒՄԲ
Այս­քան ժա­մա­նակ որ­քան գո­վա­կան խոս­քեր էինք ա­սել ու ա­սում ի պա­տիվ «Ա­տա­լան­տա­յի», այս մի հա­տիկ խա­ղով «Լի­վեր­պու­լը» վերց­րեց ու դարձ­րեց ա­ռո­չինչ։ 5։0 հաշ­վով հաղ­թա­նակ ար­տագ­նա­յում, հինգ գոլ մի թի­մի դար­պա­սը, որն իր թարմ, կյան­քով լե­ցուն խա­ղե­րով ար­դեն երկ­րորդ-եր­րորդ տա­րին է շո­յում ֆուտ­բո­լա­սե­րի սիրտն ու ոչ մի գոլ մի թի­մի դար­պա­սը, ո­րը տար­բեր հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով ըն­թա­ցի­կում ու­նի ա­մե­նապ­րոբ­լե­մա­տիկ պաշտ­պա­նու­թյան գի­ծը՝ յու­րա­քան­չյուր խա­ղից ա­ռաջ Յուր­գեն Կլո­պին կանգ­նեց­նե­լով գլուխ­կոտ­րու­կի ա­ռաջ, թե փոր­ձան­քից ա­զատ­վե­լու հա­մար այս ան­գամ ինչ մո­գո­նի։ Սա­կայն մյուս կող­մից էլ ճա­կա­տագ­րի հեգ­նանք է, որ թիմն ու­նի խփած-բաց թո­ղած գն­դակ­նե­րի ապ­շե­ցու­ցիչ հա­րա­բե­րակ­ցու­թյուն՝ 8։0։ Դե սրա­նից հե­տո ա­րի ու մի հա­վա­տա, որ թի­մի կեսն էլ, կե­սից ա­վե­լին էլ մար­զիչն է։ Ինչ վե­րա­բե­րում է «Ա­տա­լան­տա­յին», ինչ ու­զում եք ա­սեք, ու­զում եք հա­վա­տա­ցեք, ու­զում եք մի հա­վա­տա­ցեք, ես ա­սեմ աստ­ղե­րին, դուք ա­սեք՝ վե­րին նա­խախ­նա­մու­թյա­նը, սա ի­տա­լա­կան թի­մի հա­մար կա­տա­րյալ մղ­ձա­վանջ էր։
Ոչ պա­կաս «գժա­կան» ստաց­վեց «Միդ­տյու­լանդ»-«Ա­յաքս» դի­մա­կա­յու­թյու­նը, թե­պետ ա­ռա­ջին խա­ղա­կե­սի ա­ռա­ջին 18 րո­պեում ար­ձա­նագր­ված դար­պա­սի ե­րեք գրա­վու­մը հե­տա­գա­յում այդ­պես էլ մնաց ան­փո­փոխ։ «Ա­յաքսն» ար­տագ­նան շա­հել է 2։1 հաշ­վով ու հա­վա­սար­վել ի­տա­լա­ցի­նե­րին՝ գոր­ծա­կից­նե­րի հաշ­վին դիր­քա­վոր­վե­լով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում։ Եր­կուսն էլ ու­նեն չոր­սա­կան միա­վոր։ Իսկ ա­ռա­ջա­տա­րը «Լի­վեր­պուլն» է բա­ցար­ձակ ար­դյուն­քով։

E ԽՈՒՄԲ
Ան­գամ անհ­նար էր պատ­կե­րա­ցել, որ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի խա­ղար­կու­թյան մր­ցակ­ցա­յին փորձ չու­նե­ցող «Կրաս­նո­դա­րի» հա­մար «Սևի­լիա­յի» հետ դի­մա­կա­յու­թյու­նը կա­րող էր նման հա­ջող­ված սկիզբ ու­նե­նալ՝ 21-րդ րո­պեին ռուս­ներն ար­դեն հաղ­թում էին 2։0 հաշ­վով։ Ա­ռա­ջին խա­ղա­կե­սի ա­վար­տին ան­դա­լուզ­ցի­նե­րը կա­րո­ղա­ցան հաշ­վի տար­բե­րու­թյու­նը կր­ճա­տել, սա­կայն բախ­վե­ցին ան­ցան­կա­լի ի­րո­ղու­թյան՝ մնա­ցին տա­սը հո­գով, իսկ սա նշա­նա­կում էր ամ­բողջ երկ­րոր­դը խա­ղալ թվա­յին ան­հա­վա­սա­րու­թյան պայ­ման­նե­րում։ Որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, հենց այս ա­ռա­վե­լու­թյունն էլ կրաս­նո­դար­ցի­նե­րի գլ­խին խա­ղաց չար կա­տակ։ Հա­շիվն ա­մեն կերպ պահ­պա­նե­լու բնազ­դին տր­ված՝ նրանք մր­ցակ­ցին նախ թույլ տվե­ցին վե­րա­կանգ­նել հա­վա­սա­րու­թյու­նը, ա­պա և անց­նել ա­ռաջ։
«Չել­սի»-«Ռեն» դի­մա­կա­յու­թյու­նում էլ նույն կար­միր քար­տի պատ­մու­թյու­նը ե­ղավ։ Ֆրան­սիա­կան ա­կում­բի հա­մար դա ար­ժե­ցավ 11-մետ­րա­նոց՝ հան­դիպ­ման նմա­նա­տիպ երկ­րորդ տու­գա­նա­յինն էր։ ՈՒ կր­կին Տի­մո Վեր­ներն ան­կա­սե­լի էր։ Երկ­րոր­դում «ազն­վա­կան­նե­րը» ևս մեկ ան­գամ հյու­րե­րի դար­պա­սը գրա­վե­ցին։ «Չել­սին» ու «Սևի­լիան» ու­նեն յո­թա­կան միա­վոր, մյուս եր­կու­սը՝ մե­կա­կան։ Սկզ­բուն­քո­րեն այս­տեղ ա­մեն ինչ պարզ է, ա­վե­լի շուտ այն փաս­տի ար­ձա­նագ­րումն է, որ ֆա­վո­րիտ­ներն անգ­լիա­կան ու իս­պա­նա­կան ա­կումբ­ներն են։

F ԽՈՒՄԲ
«Զե­նիթ»-«Լա­ցիո» դի­մա­կա­յու­թյու­նում կող­մե­րը մե­կա­կան գն­դակ փո­խա­նա­կե­ցին ու բա­ժան­վե­ցին մե­կա­կան միա­վոր վաս­տա­կած։ Ե­թե դա հռո­մեա­ցի­նե­րի հա­մար միան­գա­մայն բա­վա­րար ար­դյունք էր, սան­կտ­պե­տեր­բուրգ­ցի­նե­րի հա­մար շա­հա­վետ էր այն­քա­նով, որ ա­ռա­ջին միա­վո­րը վաս­տա­կե­ցին, բայց թե այդ մեկ միա­վո­րով խմ­բա­յի­նում նրանք ին­չի՞ ակն­կա­լիք կա­րող են ու­նե­նալ, պի­տի որ ա­պա­վի­նեն հա­ջորդ ե­րեք խա­ղե­րի հա­ջող ե­լույթ­նե­րին, այ­լա­պես Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յի այս խա­ղար­կու­թյա­նը նրանց մաս­նակ­ցու­թյու­նը չա­փա­զանց սիմ­վո­լիկ բնույ­թի կլի­նի։
«Բրյու­գե»-Դորտ­մուն­դի «Բո­րու­սիա» մր­ցակ­ցու­թյու­նում գեր­մա­նա­ցի­նե­րը չա­փից ա­վե­լի հա­մո­զիչ էին, ինչն էլ հաս­տա­տե­ցին խփած ե­րեք ան­պա­տաս­խան գն­դա­կով։ Դորտ­մունդ­ցի­նե­րը վեց միա­վո­րով գլ­խա­վո­րում են խմ­բա­յի­նը, երկ­րորդն ու եր­րոր­դը հինգ ու չորս միա­վոր ու­նե­ցող «Լա­ցիոն» ու «Բրյու­գեն» են։


G ԽՈՒՄԲ
Քա­նի որ հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լում տոն տվող եր­բեմ­նի լե­գեն­դար «Բար­սե­լո­նից» միայն ան­վան ստ­վերն է մնա­ցել (օ­բյեկ­տիվ լի­նենք, կա­րո­ղա­նանք չտր­վել ինք­նա­խա­բեու­թյա­նը), մեզ ա­վե­լի շատ մխի­թա­րենք ա­կում­բի ու հա­մաշ­խար­հա­յին ֆուտ­բո­լի գե­րաստ­ղի ձեռք­բե­րում­նե­րով։ Կիևի «Դի­նա­մո­յի» հետ մր­ցակ­ցու­թյու­նում էլ, թող որ 11-մետ­րա­նո­ցից, Մե­սին գոլ հե­ղի­նա­կեց՝ դնե­լով կա­տա­լո­նյան ա­կում­բի հաղ­թա­նա­կի հիմ­քը։ Չեմ­պիոն­նե­րի լի­գա­յում սա նրա կա­տար­մամբ թվով 71-րդ դար­պա­սի գրա­վումն էր՝ ռե­կոր­դա­յին ցու­ցա­նիշ։ Նրա մեկ այլ ռե­կոր­դա­յին ցու­ցա­նիշ էլ հի­շա­տա­կենք. միակ ֆուտ­բո­լիստն է, ով այս խա­ղար­կու­թյան 16 ա­նընդ­մեջ մր­ցաշր­ջա­նում գո­լի հե­ղի­նակ է դառ­նում։ Ինչ վե­րա­բե­րում է դի­մա­կա­յու­թյա­նը, ա­վարտ­վել է 2։1 հաշ­վով, ինչն ան­վի­ճե­լիո­րեն պի­տի ուկ­րաի­նա­ցի­նե­րի նվա­ճու­մը հա­մա­րել՝ նկա­տի ու­նե­նա­լով և այն, որ թի­մի 14 ֆուտ­բո­լիստ վա­րակ­ված է կո­րո­նա­վի­րու­սով, բնա­կա­նա­բար չէր կա­րող մաս­նակ­ցել խա­ղին։ «Բար­սե­լո­նը» տա­րավ եր­րորդ ա­նընդ­մեջ հաղ­թա­նակն ու բա­ցար­ձակ ար­դյուն­քով գլ­խա­վո­րում է խմ­բա­յին ա­ղյու­սա­կը։
Հաղ­թա­կան մր­ցե­լույթ է ու­նե­ցել և խմ­բա­յին մյուս ֆա­վո­րի­տը՝ «Յու­վեն­տու­սը»։ Ար­տագ­նա­յում խո­շոր հաշ­վով պար­տու­թյան է մատ­նել «Ֆե­րենց­վա­րո­շին»։ Թու­րին­ցի­նե­րը հե­ղի­նա­կել են չորս գոլ՝ բաց թող­նե­լով մե­կը։ Նրանք վեց միա­վո­րով երկ­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։ Հուն­գա­րա­ցի­նե­րը ուկ­րաի­նա­ցի­նե­րի պես ու­նեն մեկ միա­վոր։

H ԽՈՒՄԲ
Եր­կու տու­րից հե­տո միա­վոր չու­նե­ցող թուր­քա­կան «Բա­շակ­շե­հի­րը» սե­փա­կան հար­կի տակ դար­ձավ ա­նակն­կա­լի հե­ղի­նակ՝ ե­րեք միա­վոր պո­կե­լով ա­ռա­ջա­տա­րից։ Ամ­բողջ երկ­րորդ խա­ղա­կես ու­նե­նա­լով տրա­մադ­րու­թյան տակ՝ «Ման­չեստր Յու­նայ­թե­դը» այդ­պես էլ չկա­րո­ղա­ցավ գո­նե մաս­նա­կի խմ­բագ­րում մտց­նել 2։1 հաշ­վի մեջ։ Եվ այ­դու­հան­դերձ, այս դի­մա­կա­յու­թյու­նը չէր, որ խմ­բա­յին թիվ մեկ հան­դի­պումն էր։ Շատ ա­վե­լի ա­ռանց­քա­յի­նը «Լայպ­ցիգ»-«Պա­րի Սեն Ժեր­մեն» դի­մա­կա­յու­թյունն էր, ո­րին թի­մերն ըն­դա­ռաջ էին ե­կել ակ­տի­վում ու­նե­ցած ե­րե­քա­կան միա­վո­րով։ Ֆրան­սիա­ցի­նե­րը շատ ա­րագ հա­սան հա­ջո­ղու­թյան. ար­դեն վե­ցե­րորդ րո­պեին դի Մա­րիան ա­ռաջ էր մղել իր թի­մին։ Տա­սը րո­պե անց նա կա­րող էր դառ­նալ դուբ­լի հե­ղի­նակ, սա­կայն չկա­րո­ղա­ցավ անվ­րեպ ի­րաց­նել 11-մետ­րա­նո­ցը։ Գեր­մա­նա­ցի­նե­րին ա­ռա­ջին խա­ղա­կե­սում հա­ջող­վեց հա­վա­սա­րեց­նել հա­շի­վը։ Երկ­րոր­դում մր­ցա­վա­րը կր­կին 11-մետ­րա­նոց նշա­նա­կեց, սա­կայն այս ան­գամ ի վնաս հյու­րե­րի։ Ֆորս­բեր­գը չվ­րի­պեց։ Հան­դիպ­ման մնա­ցած մա­սը ան­ցավ նյար­դա­յին լար­վա­ծու­թյան մեջ՝ ֆրան­սիա­ցի­նե­րի հա­մար ան­ցան­կա­լի զար­գա­ցում­նե­րով։ Չէ, հաշ­վի մեջ այլևս փո­փո­խու­թյուն չե­ղավ, սա­կայն «Պա­րի Սեն Ժեր­մե­նի» եր­կու ֆուտ­բո­լիստ ար­ժա­նա­ցավ կար­միր քար­տի։ Այս հաղ­թա­նա­կից հե­տո «Լայպ­ցի­գը» վեց միա­վո­րով հա­վա­սար­վեց «Ման­չեստր Յու­նայ­թե­դին», իսկ ՊՍԺ-ն մնաց ու­նե­ցած ե­րեք միա­վո­րով։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 8621

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ