Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ալիև. Ադրբեջանը Ղարաբաղում մարտերի ընթացքում վերադարձրել է 5000 քառ. կմ տարածք, նույնքան վերադարձվել է նոյեմբերի 10-ից հետո

Ալիև. Ադրբեջանը Ղարաբաղում մարտերի ընթացքում վերադարձրել է 5000 քառ. կմ տարածք, նույնքան վերադարձվել է նոյեմբերի 10-ից հետո
01.12.2020 | 14:32

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանին հաջողվել է վերադարձնել 5 000 քառ. կմ տարաածք, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բացի այդ, մենք արդեն վերադարձրել ենք մոտ 5 հազար քառ. կմ՝ խաղաղ ճանապարհով: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք մեր հողերը միայն խաղաղ ճանապարհով ենք ազատագրել: Մենք ստիպել ենք թշնամուն դա անել, թշնամին արդեն անդունդի եզրին էր՝ ամբողջովին ավերված: Նա (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը) այլ ելք չուներ. կամ ամբողջովին ոչնչացվել, կամ ստորագրել կապիտուլյացիոն ակտը», - ասել է Ալիևն ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում:

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ