Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Դուք ձեր դարդը լացեք

Դուք ձեր դարդը լացեք
14.01.2021 | 13:09

Այսօր շատերը հռետորական հարցադրում են հնչեցնում, երբեմն «մուննաթ» գալիս Ռուսաստանի վրա, թե ինչու է Հայաստանում Նիկոլ Փաշինյանի նման ղեկավարի հանդուրժում, հետը բանակցում։ Իսկ Ռուսաստանում ոչ միայն տարակուսած են, որ հայերն իրենց իսկ ղեկավարի փոփոխության հարցն էլ են թողել իրենց հայեցողությանը, այլև ինչպես է պատահում, որ այս մեծ աղետի հեղինակ դարձած մարդը դեռ ղեկավար է Հայաստանում։
Այս առումով ռուսական շրջանակներից հետաքրքիր ուղերձ է տրվել Հայաստանի այն գործիչներին, որոնք ռուսական էլիտայի հետ զրույցներում տեսակետ են հայտնել, թե ինչու են պահում Փաշինյանին։ Պատասխանն այնքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ըստ նրանց, Հայաստանում այսօր մի մարդ է իշխանության գլխին, որն անտրտունջ ամեն ինչ ստորագրում է, ինչ ռուսական կողմը նրա սեղանին դնում է։

Ավելին, նրանք այս առումով նաև հեգնանքով նկատել են՝ առանց անգամ կարդալու է ստորագրում։ Հայաստանի ներկայացուցչի այն դիտարկմանը, թե տարածաշրջանում կատարվող այս գործընթացներից տուժելու է նաև Ռուսաստանը, բավական ուշագրավ պատասխան է հնչել։ «Փաշինյանը կարող է իրեն հանգիստ զգալ այնքան ժամանակ, քանի դեռ այդ զարգացումները Ռուսաստանին ուղիղ սպառնալիք չեն դարձել, իսկ դրանից հետո դժվար չէ «ծառայի» կարգավիճակ ունեցողին հեռացնել մի երկրում, որտեղ նա ոչինչ չի որոշում»։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 8324

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ