-
13.06.2014|
00:31
Եվ այսպես, հունիսի 7-ին ՈՒկրաինայի դեֆակտո նոր նախագահ Պետրո Պորոշենկոն ստանձնեց պաշտոնավարությունը։ Աշխարհի շատ հեռուստաալիքներ հեռարձակեցին նրա երդմնակալության ճառը, որը լի էր պարզունակ ու էժան ամբոխավարությամբ և հակասություններով։
-
13.06.2014|
00:14
Մի քանի օր առաջ Պենտագոնի ղեկավար Չակ Հեյգելը Չինաստանին մեղադրել էր Հարավ-չինական ծովում իրադրությունն ապակայունացնելու մեջ, միաժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՉԺՀ-ն իր հարաճուն ռազմական բյուջեն բաց աղբյուրներում նվազեցնում է մոտավորապես 20 %-ով, իսկ իրականում այն անցյալ տարի կազմել է մոտ 145 մլրդ դոլար։
-
10.06.2014|
01:52
Հայաստանում իրարամերժ գործընթացների փառահեղ շրջան է սկսվել: Իշխանությունը, համարելով, որ վարչապետի փոփոխությամբ լուծված են ներքին հարցերը, իսկ արտաքին տհաճություններն անցողիկ են, և կարևորն արագորեն նվիրական փաստաթուղթը ստորագրելն է ու դափնիների վրա ամառային նիրհի անցնելը:
-
10.06.2014|
01:49
Հասկանալի է. «բաց»` արևմտյան, «փակ»` հիմնականում ռուսական, հասարակությունների միջև հայաստանյան ընտրությունը կանգ առավ երկրորդի վրա: Ընտրվեց «փակ», բայց և քրիստոնեական որոշակի նշխարներ պարունակող հասարակության մոդելը:
Հասկանալի է` Սերժ Սարգսյանի «երկար ճանապարհն ավազուտներում» (ուր իր հետ նա տանում էր Ղարաբաղի լուրջ խնդիրը) այլ ելք չէր էլ կարող ունենալ, եթե ոչ հյուսիսային մոդելի ընտրությունը:
-
10.06.2014|
01:06
ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան երկու համանախագահների, ինչպես նաև հենց ԵԱՀԿ-ի սպասելի ակտիվացումը տխրահռչակ «ՈՒոռլիքի սկզբունքներից» հետո ընթանում է արցախ-ադրբեջանական հակամարտության գոտում ադրբեջանցիների չդադարող զինված սադրանքների մթնոլորտում։
-
06.06.2014|
00:42
Չարժե թվարկել այն մարտահրավերները, որոնք այսօր առկա են Հայաստանում: Գլխավոր հարցն այս պահին մեկն է` ի՞նչ է իրականում կատարվում Ղարաբաղի «շուրջ», անդամակցելո՞ւ է Ադրբեջանը այն միությանը, որի հիմնադիր անդամ չդարձավ Հայաստանը. այո, Եվրասիական միությանը:
-
06.06.2014|
00:08
Պուտինն այդ համաձայնագիրն անվանեց «դարակազմիկ իրադարձություն»։ Իսկ տարբեր երկրների փորձագետներն ու լրագրողները չեն հոգնում հարց տալուց. «Ինչպե՞ս գնահատել այս գործարքը», «Ի՞նչ կստանա Ռուսաստանը Չինաստանի հետ կնքված բաղձալի պայմանագրի իրականացումից», «Ստորագրելով պայմանագիրը, Կրեմլը կկարողանա՞, արդյոք, հաջողությամբ իրականացնել «դարձ դեպի Ասիա» նախագիծը»։
-
06.06.2014|
00:03
ՈՒկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության հետ կապված փաստերը Հայաստանի հասարակայնությանը լրջորեն շեղեցին Սիրիայի իրադրությունից։ Եվ, իհարկե, սիրիահայերի ճակատագրից։
-
05.06.2014|
23:59
Ժամանակը տարօրինակ հատկություն ունի. թվում է` սողում է, ոչինչ չի կատարվում, տաղտուկ է` գումարած տաղտուկին, մեկ-մեկ ինչ-որ իրադարձություններ տարտղնում են նյարդերդ ու մոռացվում, հետո մեկեն ժամանակն արագանում է, ու դու չես հասցնում իրավիճակը նույնիսկ գնահատել` ամեն ինչ կատարվում է քո մասնակցությամբ, բայց առանց քեզ:
-
03.06.2014|
11:54
2014 թ. մայիսի 29-ի օրն ավարտվեց, և ոչ մի ահավոր բան, որով Հայաստանի քաղաքացիներին տեղեկատվական առումով գնդակոծում էին մերթ երկրի իշխանությունները, մերթ արևմտամետ ընդդիմությունը, այդպես էլ տեղի չունեցավ։ Աստանայում կայացավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԱԲՏԽ) պատմական դարակազմիկ (ինչպես հենց նրա մասնակիցներն էին բնորոշում) նիստը, որին մասնակցում էին նաև «հավակնորդ» երկրների` Հայաստանի ու Ղրղզստանի ներկայացուցիչները։