Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 
  • Վրացիները  այրել են ռուսական  դրոշները

    Վրացիները այրել են ռուսական դրոշները

    05.11.2013| 11:35
    Վրաստանի Փոթի քաղաքում անցած գիշեր «Ազատ գոտի» շարժման ներկայացուցիչները բենզին են լցրել ռուսական դրոշի վրա և այրել այն: Նրանք հայտարարել է, թե դա զավթիչ երկրի խորհրդանիշն է: Грузия Online-ը, սակայն, հաղորդում է, որ այրվել է ոչ թե մեկ. այլ ընդհանրապես քաղաքում կախված բոլոր ռուսական դրոշները, որոնք այլ երկրների դրոշների հետ միասին կախվել էին Փոթիում տեղի ունենալիք «Ֆազիսոբա 2013» երաժշտական փառատոնի առթիվ:
  • Ռուսները չեն բացառում «բիրյուլևյան իրադարձության» կրկնությունը

    Ռուսները չեն բացառում «բիրյուլևյան իրադարձության» կրկնությունը

    05.11.2013| 11:32
    Ռուս հասարակության Ճնշող մեծամասնությունը` (77 տոկոսը) տեղյակ են Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից, որտեղ անցկացվեց «Ժողովրդական հավաք», ինչն ավարտվեց խռովություններով, անկարգություններով և ոստիկանության հետ բախումներով: Սակայն քաղաքացիների տեսակետները տարբեր են այս իրադարձության շուրջ:
  • Ջոն Քերին և Սաուդ ալ Ֆեյսալը համակարծիք են

    Ջոն Քերին և Սաուդ ալ Ֆեյսալը համակարծիք են

    05.11.2013| 11:29
    ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան գտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա` ասել է Սաուդյան Արաբիայի արքայազն Սաուդ ալ Ֆեյսալը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ մամլո ասուլիսում:
  • Ալիևը համաձայն է հանդիպել

    Ալիևը համաձայն է հանդիպել

    05.11.2013| 11:27
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համանախագահների հանդիպման ժամանակ քննարկված հարցերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումն է, որը ծրագրվում է անցկացնել մինչև տարեվերջ: Պոպովը հայտնել է, որ Ալիևը հանդիպման համաձայնություն է տվել:
  • Նորահայտ Մատիս, Պիկասո և այլք

    Նորահայտ Մատիս, Պիկասո և այլք

    05.11.2013| 11:26
    Մեկ միլիարդ եվրոյի 1500 կտավներ են գտնվել Մյունխենում, որ երկրորդ աշխարհամարտի ժամանակ հափշտակել են նացիստները: Գտածոյի տիրոջ հայրը 1930-40-ական թթ. գնել է կտավները նացիստներից:
  • Մարգվելաշվիլին չի գնա Սահակաշվիլու նվիրական ոտնահետքերով

    Մարգվելաշվիլին չի գնա Սահակաշվիլու նվիրական ոտնահետքերով

    05.11.2013| 11:23
    Վրաստանի նորընտիր նախագահը հրաժարվել է գործող նախագահի նստավայրից: Մարգվելաշվիլին առայժմ ընտրել է կառավարության շենքը` մինչև կվերականգնվի Թբիլիսիի կենտրոնում գտնվող 19-րդ դարի շինությունը, որտեղ մի քանի տարի առաջ Վրաստանում ամերիկյան դեսպանատուն էր գործում:
  • Խնդիրը թյուրիմացությա՞ն արդյունքում է ծագել

    Խնդիրը թյուրիմացությա՞ն արդյունքում է ծագել

    05.11.2013| 11:19
    ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պահանջել է պարզաբանել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում ռուսական ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին:
  • 2014-ին Մարգվելաշվիլին հույս ունի ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

    2014-ին Մարգվելաշվիլին հույս ունի ստորագրել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

    05.11.2013| 11:17
    Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ նոյեմբերի 27-ին կմասնակցի Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին:
  • «Ես գերմանացի եմ  գլխով, հայ` սրտով»

    «Ես գերմանացի եմ գլխով, հայ` սրտով»

    05.11.2013| 11:09
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա ղեկավարած ՔԴՄ կուսակցության համար, իրոք, հաղթական նվաճում էր 2013 թ. սեպտեմբերի 21-ի Բունդեստագի ընտրություններում ավելի քան 42 % ձայն հավաքելը: ՔԴՄ կուսակցության ընտրությունների Բեռլինյան ցուցակի 7-րդ տեղում է Բունդեստագի ամենաերիտասարդ պատգամավոր, 29-ամյա ՄԱՐՏԻՆ ՊԵՏՑՈԼԴԸ (Martin Paetzold): Կարծում եմ, հայ հանրությունը պետք է ավելին իմանա «հայ սրտով» ամենաերիտասարդ պատգամավորի մասին, քան այն, ինչ ներկայացված է ամենահաս համացանցում:
  • Ի՞նչ է անում Շանթը էս «նեղ մաջալին»

    Ի՞նչ է անում Շանթը էս «նեղ մաջալին»

    05.11.2013| 10:49
    Շանթ Հարությունյանն այն հատուկենտ գաղափարական, անկեղծ տղերքից է, որ լավ գիտի անկախության գինը ու բացարձակ զահլա չունի ռուսական «սապոգի» հետ: Մեր տեղեկություններով` նա այս օրերին բավականին հետաքրքիր պասաժ է իրականացնում Ազատության հրապարակում: «Հեղափոխություն» անելով իշխանությունների դեմ` ռուսական ուժերից պաշտպանում է հայոց անկախության «սրբություն սրբոցը», որ այն չգրավեն պրոռուսականները: Փաստորեն, Ազատության հրապարակն այս պահին գտնվում է առանձին վերցրած մեկ մարդու «ինքնավարության» ներքո: