Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Հայաստանում նկատվում է աուտիզմով հիվանդների թվի աճ

    Հայաստանում նկատվում է աուտիզմով հիվանդների թվի աճ

    02.04.2013| 18:15
    Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 5 տարվա ընթացքում (2008-2012 թթ.) հանրապետական մանկական նյարդահոգեբանական դիսպանսերը մինչև 18 տարեկան տարիքային խմբում արձանագրել է աուտիզմի 502 նոր դեպք, համապատասխանաբար` 75, 80, 105, 118, 121: Հիվանդության ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները և այլն:
  • Ճիշտ նախաճաշը դիետայի լավագույն տարբերակներից է

    Ճիշտ նախաճաշը դիետայի լավագույն տարբերակներից է

    31.03.2013| 20:48
    Սպիտակուցներով հարուստ նախաճաշը` ձու, մածուն, կօգնի պահպանել կազմվածքը և լինել ֆիզիկապես և հոգեպես ներդաշնակ: Այս մասին, ինչպես գրում է The Daily Mail-ը, հայտարարել են Միսսուրի համալսարանի աշխատակիցները: Գիտնականները պարզել են, որ սպիտակուցներ պարունակող սնունդը վերահսկում է ախորժակը:
  • Բերանի տհաճ հոտ. դրա առաջացման պատճառներն ու կանխման եղանակները

    Բերանի տհաճ հոտ. դրա առաջացման պատճառներն ու կանխման եղանակները

    31.03.2013| 20:46
    Բերանի տհաճ հոտի պատճառները բազմաթիվ են: Դրան կարող են նպաստել տարբեր օրգանների, բերանի լորձաթաղանթի, լնդերի, կարիեսով և փտախտով ախտահարված ատամները, բայց մեծ մասամբ, հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքով բերանի խոռոչում սննդի մնացորդների կուտակումը:
  • Ամենօրյա զբոսանքը կարող է երկարացնել կյանքը

    Ամենօրյա զբոսանքը կարող է երկարացնել կյանքը

    24.03.2013| 16:05
    ԱՄՆ-ի գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ ամենօրյա զբոսանքը՝ 1 ժամից ոչ պակաս, կարող է երկարեցնել կյանքը միջինում 4,5 տարով: Նրանք ուսումնասիրել են 40-ից բարձր ավելի քան 600 հազար ամերիկացիների օրվա ռեժիմը:
  • Դեպրեսիան ոմանց ուժեղ է դարձնում, ոմանց էլ «հատակն» է տանում

    Դեպրեսիան ոմանց ուժեղ է դարձնում, ոմանց էլ «հատակն» է տանում

    24.03.2013| 15:16
    Գիտնականները ենթադրում են, որ դեպրեսիան նույնիսկ օգնում է վերահսկել հորմոնների մակարդակը և մրսածության հետևանքով հիվանդանալու հավանականությունը:
  • Սուր շնչառական վարակներով հիվանդությունները շարունակում են աճել. կա մահվան դեպք

    Սուր շնչառական վարակներով հիվանդությունները շարունակում են աճել. կա մահվան դեպք

    20.03.2013| 17:18
    Հանրապետությունում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 1,3 անգամ։ Եթե մարտի 4-ից 10-ն արձանագրվել է հիվանդության 8433 դեպք, ապա մարտի 11-ից 17-ը` 11404: ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով` վերջին շաբաթվա ընթացքում հիվանդացության աճ է արձանագրվել հատկապես մանկահասակ երեխաների շրջանում, ինչի արդյունքում Երևանի մանկական հիվանդանոցներն ու բաժանմունքներն աշխատում են գերծանրաբեռնված։
  • Քաղցր ըմպելիքները տղամարդկանց մոտ բարձրացնում են սրտի կաթվածի հավանականությունը

    Քաղցր ըմպելիքները տղամարդկանց մոտ բարձրացնում են սրտի կաթվածի հավանականությունը

    17.03.2013| 16:27
    Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ եթե տղամարդիկ օրական 780 գրամ քաղցր ըմպելիքներ են օգտագործում, ապա նրանց մոտ 20 տոկոսով բարձրանում է սրտի կաթված ստանալու հավանականությունը: Այս մասին տեղեկացնում է «CBS» պարբերականը:
  • Ալյումինե տարաներից օգտվելը քաղցկեղածին է

    Ալյումինե տարաներից օգտվելը քաղցկեղածին է

    17.03.2013| 16:24
    Ամերիկացի գիտնականները պարզել են, որ ալյումինե տարաները, որոնց մեջ զովացուցիչ ըմպելիք կամ սննդամթերք է փաթեթավորվում, մարդկանց համար կարող են լուրջ առողջական հետևանքներ ունենալ, նշվում է «The Globalist Report» գիտական ամսագրում: Մասնավորապես` խորհուրդ չի տրվում խմել կամ ուտել անմիջապես ալյումինե տարայից: Փորձերի ընթացքում ապացուցվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր երկար ժամանակ վերոնշյալ ձևով օգտվում են սննդամթերքից, քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը կրկնակի մեծ է:
  • Սուրճի և կանաչ թեյի մշտական օգտագործումը նվազեցնում է ուղեղի կաթվածը

    Սուրճի և կանաչ թեյի մշտական օգտագործումը նվազեցնում է ուղեղի կաթվածը

    16.03.2013| 18:48
    Սուրճի և կանաչ թեյի մշտական օգտագործումը կարող են ուղեղի կաթվածի վտանգը նվազեցնել 14-20 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
  • ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է

    ՀԱՀ-ում դպրոցական աղջիկների 28%-ը ՄԻԱՎ վարակակիր է

    15.03.2013| 12:20
    Հարավաֆրիկյան Հանրապետության առողջապահության նախարար Ահարոն Մոտսոալեդին հայտարարել է, որ երկրի դպրոցահասակ աղջիկների 28 տոկոսը ՄԻԱՎ վարակակիր է։ Նա նշել է, որ երկրում գրանցվել է անչափահաս աղջիկների շահագործման կտրուկ աճ։ Համեմատության համար նշենք, որ դպրոցական տղաների մոտ ՄԻԱՎ-ի տարածվածությունը 4 տոկոսի սահմաններում է։