ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.04.2019| 00:04
    Հիսուսի անունով Աբելի արյունը խոսում է, Տե՛ր իմ, Մենք ունկնդրում ենք այդ ձայնը կրկին։ Օրհնյա՜լ ես, Տե՛ր իմ, ու ես հավատով, Իջեցնում եմ լուռ` համայնի վրա արյունդ վսեմ.
  • Աղոթարան

    Աղոթարան

    16.04.2019| 00:05
    Դեպի Վիա Դոլորոսա` տառապանքի ուղիով Կքայլենք նորեն մենք Քո հետևից, Սուրբ Խաչիդ ներքո կհավաքվեն կրկին Հոգնած որբերդ` մերկ ու անոթի:
  • Աղոթարան

    Աղոթարան

    12.04.2019| 00:05
    Տեր, թե շուրթերս բանաս, ես Քո գովքը կերգեմ, Քո գորովը կպատմեմ ու լո՜ւռ կնստեմ ոտներիդ մոտ` Լսելու Կյանքի երգը, որ ցած է թափվում Քո փեշերից:
  • Աղոթարան

    Աղոթարան

    09.04.2019| 00:02
    Հոգեկերպիր ինձ… Աշխարհին կապող այս պարանները` Հալեցրու մեղմիվ. Թող էլ չցավա հուշը անցյալի, Էլ չմղկտա. Թող կարոտներս հանգչեն փեշերիդ` Լուռ կանչեր դառնան բարեխոսության:
  • Աղոթարան

    Աղոթարան

    05.04.2019| 00:31
    Ես լույս եմ ՈՒ չեմ ճառագում… Լույսդ տուր ինձ, Տեր, Թևելու համար։
  • Աղոթարան

    Աղոթարան

    02.04.2019| 00:21
    Իցիվ, իցիվ, իցիվ թե` Նավիս կայմերը Քեզ մոտ բերեին։
  • Աղոթարան

    Աղոթարան

    29.03.2019| 00:02
    Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի:
  • Աղոթարան

    Աղոթարան

    26.03.2019| 00:01
    Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության, հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: Ամեն:
  • ՈՒխտավորի աղոթք

    ՈՒխտավորի աղոթք

    22.03.2019| 00:22
    Բարերար և բազումողո՛րմ Աստված, Քո առաջ ընկած աղաչում ենք ամբողջ սրտով և գթություն խնդրում Քեզնից։ Ինչպես խոստացար ծառաներիդ և ասացիր այն ամենը, ինչ Հորից հավատով խնդրեք հանուն Որդու, կտրվի ձեզ, շնորհի՛ր և այժմ հավատացյալներիս և կատարի՛ր մեր խնդրանքները, քանզի Քեզ ենք ապավինել։
  • Աղոթարան

    Աղոթարան

    19.03.2019| 00:03
    Մարդասեր Տեր Աստված, մարդասեր Հոր Որդի, Դու ես Քեզ հուսացողների պահապանն ու օգնականը, Քո ողորմությամբ պահիր Քո ծառային անփորձանք և անսայթաք պահպանիր նրան երևելի և աներևույթ թշնամու որոգայթներից: Պահպանիր Քո ծառային չար աչքից ու չար լեզվից, սրից և երևացող ու աներևույթ բոլոր հարվածներից: Ամե՜ն: