Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սորոսը 1 միլիոն դոլար է հատկացրել Օբամայի ընտրարշավին

Սորոսը 1 միլիոն դոլար է հատկացրել Օբամայի ընտրարշավին
28.09.2012 | 13:49

Միլիարդատեր Ջորջ Սորոսը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական արշավն իրականացնելու համար։ Եվս 500 հազար դոլար է հատկացրել Օբամային և ԱՄՆ դեմոկրատական կուսակցությանը սատարող քաղաքական երկու կոմիտեի։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին։ Դեմոկրատական կուսակցությունն այդ ընտրություններում ներկայացնելու է գործող նախագահ Բարաք Օբաման, իսկ հանրապետականներին՝ Միթ Ռոմնին։
Նշենք, որ Ջորջ Սորոսի անձնական կարողությունը, Forbes ամսագրի տվյալներով, 19 միլիարդ դոլար է։

Դիտվել է՝ 1262

Մեկնաբանություններ