Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հըմի դու ըլնեիր, չէիր վերցնի՞»

«Հըմի դու ըլնեիր, չէիր վերցնի՞»
19.02.2013 | 00:29

Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններին ցանկացած ընտրատեղամասում «կանգնելուց», ընտրություններին հետևելուց առավել հետաքրքիր է, երբ շրջում ես փողոցներով, լսում մարդկանց բազմաբնույթ խոսակցությունները:

Սարի թաղից այսօր որոշեցի ոտքով իջնել «քաղաք»: Պետք է գնայի իմ ընտրատեղամաս` քաղաքացիական պարտքս կատարելու: Ճանապարհին «ոտքս կախ գցեցի» թիվ 13/05 ընտարատեաղամասում: Երբ ներս մտա` ներսում գտնվող մարդիկ այնպես զգաստացան, լարվեցին ու ձգվեցին, որ նույնիսկ ես շփոթվեցի: Մտածեցի` ա՜յ քեզ բան, տեսնես ճակատիս գրված է՞, որ լրագրող եմ: Թե ինչու խուճապի մատնվեցին, չհասկացա (իսկապես, այդ գործի մեջ մտած մարդիկ ուժեղ հոտառություն ունեն, արդեն համոզվել եմ): Նրանց հայացքը, մանավանդ ակնոցի տակից որոշների զննող աչքերը, միայն մի բան էին ասում. «Դո՞ւ ինչ գործ ունես այստեղ, կամ` դո՞ւ ով ես, կամ էլ` քեզ ոչ ոք չէր սպասում, կարող ես գնալ»: Անկեղծ ասած, շփոթվեցի: Ինչպես հանկարծակի ներս էի մտել, այդպես համկարծակի էլ դուրս եկա: Դրսում, մի տարեց մարդ`«Աղջիկ ջան, դու լրագրող ե՞ս»: «Ինչի՞ց ենթադրեցիք»՝ հարցրի: «Դե, զգացվում ա , էլի...»:
Ճանապարհին, մի երիտասարդ՝ ընկերոջը. «Ապեր, ես չեմ, դու ես: Հըմի դու ըլնեիր` չէիր վերցնի՞»: Քիչ հեռվում մեկ այլ զրույց. «Արա, գիտե՞ս, Գևորիկենց տնից 14 ընտրող կա, բայց 7-ին են տվել: Դե, որ ըտենց ա, ասի, մենակ էդ 7-ը թող ընտրեն: Բայց ընչի՞ պտի էթան, եթե չեն տվել»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ