Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սով է, բարեկամներս, սով է

Սով է, բարեկամներս, սով է
26.02.2013 | 13:14

Ձմեռը մեզանում մարզական միջոցառումների առումով սուղ ժամանակաշրջան է: Հատկապես ձմեռային մարզաձևերի:
Չէ, խնդիրը ձյան պակասի մեջ չէ: Ինչ` ինչ, մեզանում այդ բարիքի առատություն է (բարիք եմ ասում, եթե տունը ջեռուցելու խնդիր չունեք): Երկրում ձյուն կա, անգամ հարկ եղածից հավանաբար շատ ավելի, թե չէ գրեթե ամեն օր լրատվամիջոցները չէին գրի հանրապետության մայրուղիների անցանելիության կամ խցանված լինելու մասին: Իսկ ձյունը, ինքներդ էլ հրաշալի հասկանում եք, եթե գալիս է, միայն մայրուղիների վրա չի գալիս:
Ինչու ձյունը հիշեցի՞:
Հիշեցի, որովհետև թերթի հերթական համարի հերթական թողարկումն է, ես էլ թեթևամտորեն դրա մարզական էջի պատասխանատվությունը վրաս վերցրած մեկը ու էս, չասենք ձմեռվա կեսին, բայց ձմեռային մարզաձևերի պիկ սեզոնին, սատանի ձին հեծել, ուզում եմ ձմեռային մարզաձևերից հայ մարզիկների մասնակցության մասին նյութ գրել:
Չկա:
Չկա ու չկա:
Ի դեպ, անցած տարի էլ նման մի փորձ արեցի, սակայն հայերիս հետ կապված միակ հիշարժան դեպքը Ամանորի տոներին Ծաղկաձորում ընտանյոք հանդերձ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարարի հանգստանալն էր:
Ի՞նչ պակաս սպորտային միջոցառում էր: Չէ՞ որ սկզբունքորեն եթե անտառում արջ չկա, նապաստակն էլ կարող է որպես արջ դիտարկվել: Այնպես չէ՞: Թե՞ տարակարծիք եք:
Մտածեցի` նոր նախարարի գալով գուցե ինչ-որ բան փոխվել է Հայաստանի ձմեռային մարզաձևերի օրացույցում, ու որոշեցի բացել նախարարության կայքէջը, սակայն այստեղ էլ հուսադրող բան չգտա:
Անգամ Ծաղկաձորում նոր նախարարի հանգստանալու վերաբերյալ:
Եթե եղել է, ու այդ մասին չի արձանագրվել, վատ է, շատ վատ:
Նշանակում է` մեզ մոտ կատարյալ հետընթաց է:
Սովորաբար, երբ ինչ-որ բան այնպես չի լինում, երկուսուկեսամյա թոռնիկս, ուսերը թոթվելով ու ձեռքերը պարզած, շվարած հարցնում է. «Բա ես ի՞նչ անեմ»:
Պատասխանատվության հարց է: Բա ի՞նչ եք կարծում:
Հիմա ես էլ եմ նրա կարգավիճակում:
Ի՞նչ անեմ, աչք փակեմ փաստի առաջ ու մոռանալով, որ թերթն իր էջում գոնե մեկ միավոր ինֆորմացիա պարտավոր է հատկացնել էթնոսի սպորտային կյանքին, գրեմ այս օրերին աշխարհում ընթացող ու տարվա եղանակին համապատասխանող բազում առաջնությունների, մրցաշարերի մասին ու գործս ավարտված համարե՞մ, թե՞, գոնե ձևի համար, մի թեթև զանգ ծլնգացնեմ (ամա՜ն, զանգ ծլնգացնելը հանկարծ ահազանգ հնչեցնել չհասկանաք).
-Տղերք, մեզանում ձմեռային մարզաձևերի տարածման, զարգացման ուղղությամբ բան արվո՞ւմ է, թե՞ ոչ:
Եթե արվում է, գոնե ձայն հանեք, ձեններդ լսենք:
Հո արջի քուն մտնելով չի՞, ա՛յ սրտամեռներ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1823

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ