Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էլեկտրոնային համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար. Լ. Մկրտչյան

Էլեկտրոնային համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար. Լ. Մկրտչյան
14.12.2016 | 15:51

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել կրթակարգի մշակման աշխատանքային խմբի հերթական խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, հանրակրթության վարչության պետը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենը, հեռավար դասեր կազմակերպած դպրոցների տնօրենները, Կրթության ազգային ինստիտուտի և ոլորտի այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են գյուղական դպրոցների մենթորությունը ստանձնած առաջատար դպրոցների հարցը, ներկայացվել են առաջարկություններ խմբեր կազմելու հիմնական մոտեցումների ու սկզբունքների վերաբերյալ: Հիշյալ դպրոցների ցանկն առաջիկայում կհաստատվի, որից հետո խմբի լիդերության պատասխանատվությունը ստանձնած յուրաքանչյուր դպրոց խմբում ընդգրկված դպրոցների հետ համատեղ կմշակի տեսադասեր կազմակերպելու աշխատանքային ծրագիր և ժամանակացույց: Այս համատեքստում նախարար Լևոն Մկրտչյանը, որպես խնդիր կարևորել է տեսադասերի գնահատման արդյունավետությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսուցման մեթոդաբանությունը դեռևս մշակման և փորձարկման փուլում է. «Բովանդակային առումով կրթակարգի ամենասկզբունքային խնդիրն առարկայական խմբերի և բնագավառների ճիշտ համամասնությամբ բաշխումն է: Երկրորդն արդեն մեթոդաբանության խնդիրն է՝ մենք պետք է նախ մշակենք և դպրոցներին առաջարկենք տեսադասերի և էլեկտրոնային կրթության մեթոդիկա: Հաջորդ ամենակարևոր խնդիրն էլեկտրոնային գրադարանի ստեղծումն է, որտեղ պետք է ներբեռնել կրթական ամբողջական և համակարգված բովանդակություն՝ ըստ առարկաների և դասարանների: Համակարգը պետք է բաց և հասանելի լինի բոլոր դպրոցների համար: Ընդ որում բոլոր ուսուցիչներին պետք է տրվի, ինչպես համակարգից օգտվելու, այնպես էլ սեփական փորձն ու կարծիքն ազատ ամբիոնի ձևաչափով արտահայտելու հնարավորություն»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՀ վարչապետը նոր հանձնարարական է տվել՝ երկշաբաթյա ժամկետում կառավարություն ներկայացնել նոր ուսումնական տարվանից էլեկտրոնային կրթության զանգվածային կիրառումն ապահովող համալիր միջոցառումների ժամանակացույցը:


Խորհրդակցության ընթացքում, հաշվի առնելով մասնագետների առաջարկությունենրը, ընտրվել է հեռավար և էլեկտրոնային կրթության համար առավել արդյունավետ համարվող առարկայախումբը/ «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և օտար լեզուներ/: Քննարկման մասնակիցներն առանձնակի կարևորություն են տվել տեսադասերի և հեռավար կրթության արդյունավետության խնդրին՝ ըստ դասարանների և հանրակրթության աստիճանների:


Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է նաև «Դպրոցների համագործակցության վիրտուալ համայնքի ձևավորման ազգային ծրագրի» նախագիծը, որը մշակվել է ԿՏԱԿ-ի կողմից:

Դիտվել է՝ 2341

Մեկնաբանություններ

>

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում