Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ասում են...

Ասում են...
03.07.2018 | 12:16

...թե դատախազության 100-ամյակին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի բացակայությունն ուրույն մեսիջ էր հայաստանյան պատկան մարմիններին, որ առանձնապես հիացած չեն իրենցով: Մյուս կողմից էլ, «պատկանները» կարող են իրենց նոր տերերի մոտ գլուխ գովել, որ ամբողջովին «հեռու» են խաղում «ռուսական գծից»։

Իսկ թե ինչու նախկին իշխանությունների «նշանակած» գլխավոր դատախազին նորերը հրաժարական չեն պարտադրում, պատճառները հետևյալն են. Արթուր Դավթյանը խիստ հլու կատարում է յուրայինների դեմ նոր իշխանությունների տված բոլոր առաջադրանքները (նման ծանր գործը երբեմնի թիմակիցների հանդեպ ոչ բոլորը կանեին), հաջորդ պատճառն էլ այն է, որ եթե նոր իշխանությունների «նշանակած» դատախազն աներ դա, կասվեր՝ «քաղաքական հետապնդում է իրականացվում նախկինների հանդեպ (այս դեպքում Դավթյանը ևս նախկին է): Եվ վերջապես՝ դատախազի ամենահավանական թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, իսկ Փաշինյանը չի ուզում, որ Էդմոնը դատախազ դառնա։

Դիտվել է՝ 20105

Մեկնաբանություններ