Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամփոփվեց Եռաբլուրում

Ամփոփվեց Եռաբլուրում
31.01.2019 | 18:31

Երեկ` հունվարի 31-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում հողին հանձնվեց Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի` ԱՍԱԼԱ-ի մարտիկ ՎԱՐՈՒԺԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ դին, որը մահացել էր հունվարի 28-ի երեկոյան, սրտի կաթվածից:

Վարուժան Կարապետյանը ծնվել է 1954-ին` Սիրիայի Կամիշլի քաղաքում: Անդամագրվելով ՀԱՀԳԲ-ին 1980-ին դարձավ կազմակերպության գործուն անդամներից մեկը, իսկ 1982-ից հետո` Հայ Գաղտնի Բանակի պատասխանատուն Եվրոպայի տարածքում: 1983-ի հուլիսի 15-ին, Փարիզի Օռլի օդանավակայանում պայթած ռումբի կազմակերպման մեջ մեղադրվելով, ձերբակալվեց տասնյակ հայերի հետ: Հետագայում, երբ հարց էր բարձրացվել, որ բոլոր ձերբակալված թրքահայերին, որոնց թիվը անցնում էր երկու տասնյակից, պետք է վերադարձնեն Թուրքիա, Վարուժան Կարապետյանը և Սիմոն Նաիրյանը ռումբի պատրաստաման և տեղադրման պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա` փրկելով մնացած հայերի կյանքը: Դատարանում Վարուժանին դատապարտեցին ցմահ, իսկ Սիմոն Նաիրյանին` 14 տարվա ազատազրկման:


Վարուժան Կարապետյանը Գյումրու երկրաշարժի և Արցախյան պատերազմի օրերին բանտարկյալների կազմակերպեց օգնության հավաքագրում և դրա տեղափոխումը Հայաստան: 1995-ին ի ազատություն Վարուժանի, Հայաստանում և Արցախում հավաքվեց ավելի քան 1,2 միլիոն ստորագրություն: Հայաստանից ավելի քան երկու ամիս օրական հազարավոր բացիկներ, որոնց վրա տպագրված էր. «Ազատություն Վարուժանին», ուղարկվեց բանտ, Վարուժանին: Այս արշավի արդյունքում Հայաստանի իշխանությունները դիմեցին Ֆրանսիայի նախագահին, որ Վարուժանին ազատ արձակեն ու տեղափոխեն Հայաստան:
2001-ին Վարուժանը, ազատ արձակվելուց և Հայաստան տեղափոխվելուց հետո, ամուսնացավ և ունեցավ 3 որդի ու մեկ աղջիկ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ