Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Քաղաքացիական պայմանագիրն» այդպես էլ քաղաքացու հետ պայմանագիր չկնքեց

«Քաղաքացիական  պայմանագիրն» այդպես էլ քաղաքացու հետ պայմանագիր չկնքեց
01.02.2019 | 03:59

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ենթադրվում էր, հանուն մեկ միասնական գաղափարախոսության ու երազանքների հայրենիք կերտելու վեհ նպատակների՝ պետք է պայմանագիր կնքի քաղաքացիներից յուրաքանչյուրի հետ: Հենց այդ համամարդկային պայմանագրով էլ «հեղափոխության բովով» անցածները բոլորովին նոր՝ «սիրո» ու «հանդուրժողականության» մթնոլորտ պետք է ստեղծեին, ՔՊ-ն էլ ինստիտուցիոնալ բարեփոխումներ պետք է ձեռնարկեր ու լծվեր իրապես Նոր Հայաստան կերտելու գործին:
Իշխանափոխությունից ամիսներ անց տեսնում ենք, սակայն, որ վերոնշյալ «պետք է»-ներից որևէ մեկը չի կատարվել, ավելին, հակառակ բևեռացումն է տեղի ունեցել: Միասնական գաղափարախոսության մասին խոսք անգամ չեղավ, քանզի կառավարական բարձր աթոռներին բազմած նորեկները շարունակում են աշխատել այնպես, ինչպես սովորեցնում են նախկին վարչակազմի հետ աշխատածները: Պաշտոններ ստացածներն արագ յուրացնում են բարիքներից օգտվելու «արվեստը», ու սոցիալապես հավասար երկիր կառուցելու գաղափարախոսությունը մնում է երկրորդ պլանում: «Սերն» ու «հանդուրժողականությունը» փաստացի հակառակ ազդեցությունն ունեցան և իշխանափոխության առաջին իսկ օրերից վերածվեցին ատելության ու անհանդուրժողականության: «Քայլած» երիտասարդները սև ժապավեններով հուղարկավորեցին նախկին իշխանության ներկայացուցիչներին, ապա հրապարակավ դուրս հրավիրեցին բոլոր պաշտոնյաներին, ու «թեկուզ ոչինչ չիմանա, բայց քայլած լինի» սկզբունքով կարևորագույն պաշտոնների նշանակվեցին, օրինակ, կոկորդիլոսի ու հողերի չափման միավորի մասին պատկերացում չունեցողները, հոգևորականին պարոնով դիմողները և այլն: Ատելության մթնոլորտը մինչ օրս էլ թևածում է թե՛ փողոցում, թե՛ համացանցում: Տարբերվող կարծիքի, քննադատական մտքի համար համացանցի կեղծ ու իրական օգտատերերը, իսկ իրական կյանքում նույնիսկ ծանոթ-բարեկամները պատրաստ են ճակատ-ճակատի կռիվ տալու՝ պաշտպանելով «հեղափոխության արժեքները», որոնց մասին պատկերացում անգամ չունեն:


Մինչ այս պահը որևէ ներքաղաքական կամ արտաքին քաղաքական նոր հայեցակարգ օրակարգ չի բերվել: Արցախի շուրջ լուրջ գործընթացներ են խմորվում, վերլուծություններ են արվում, բայց պետական այրերն այդպես էլ հստակ տեսակետ չեն հնչեցրել, թե մեզ համար ինչն է ընդունելի, և ինչ արդյունք ենք ցանկանում ունենալ վերելակի մոտ տեղի ունեցած բանակցություններից: Նույնն է, թե ծովի վրայով ցատկ կատարես՝ չիմանալով, թե որ ափին ես ցանկանում հանգրվանել: Այս պահին կարող ենք արձանագրել, որ նոր կառավարիչների թեթև ձեռքով որոշ երևույթների առնչությամբ ընդամենը փոխատեղումներ են եղել: Օրինակ, կոռուպցիայի դեմ պայքարն այժմ վերաձևակերպվել է Արցախի դեմ պայքարի, իսկ 30 տարվա վաղեմության մեղքերն ու հանցագործությունները դարձել են 20 տարվա վաղեմության, և երկրում ընտրակեղծիքների հիմնադիրներն ու պատասխանատուները սրբի դիմակով են այժմ շրջում: Կեղծ քարոզչությունը մարդկանց բաժանել է հակամարտ կողմերի, և յուրաքանչյուրն իր սուտը բացարձակ ճշմարտության տեղ է մատուցում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ