Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Կախարդություն անելը մեղք է, և կուռքերը միայն ցավ ու տառապանք են պատճառում»

«Կախարդություն անելը մեղք է, և կուռքերը միայն ցավ ու տառապանք են պատճառում»
05.02.2019 | 00:24

Կախարդներին լսելը մեղք է անգամ, երբ նրանք խորհուրդ են տալիս չենթարկվել թշնամուն. «Եվ դուք մի՛ լսեք ձեր գուշակներին, ձեր երազատեսներին ու ձեր վհուկներին, ձեր հավահմաներին և ձեր կախարդներին, որոնք ձեզ ասում են, թե՝ չենթարկվե՛ք բաբելացիների արքային, քանզի դրանք սուտ մարգարեություն են անում, որպեսզի ցրիվ տամ ձեզ, ու դուք կորչեք....» (Եր. 27;9-11):


Մեր երկրում օրեցօր բազմանում են գուշակները, ավելի ճիշտ` գուշակուհիները: Ամբողջ աշխարհում դրանք շատ են, բայց մեր փոքր երկրի համար մեկ «գուշակուհին» էլ շատ է: Իսկ դրանք, արի ու տես, մեկը չեն, երկուսը չեն, նույնիսկ երեքը չեն, շատ են: Իրենց հատուկ մանկամիտ նենգությամբ կամ առանց դրա, շրջապատված Սուրբ Գրքերով, սրբապատկերներով, մոմերով ու «սուրբ» ջրով կամ միայն իրենց «գիտական» լուսնային օրացույցներով, ապակե գնդերով և դիվային պենտագրամներով` նրանք մոլորեցնում են միամիտ մարդկանց, ովքեր ամեն կերպ ուզում են իմանալ իրենց գլխին գալիքը` չիմանալով դեռ իրենց գլխին գալիքը. «Քեզ այնպիսի կորուստ է վրա հասնելու, որ չես իմանալու, այնպիսի խորխորատ, որ ընկնելու ես նրա մեջ. քեզ վրա մի թշվառություն է գալու, որ չես կարողանալու հետ մղել, քեզ վրա հանկարծակի ավերում է գալու, որ դու չես գիտակցելու: Դե հիմա մնա՛ քո դյութությունների ու քո բազում կախարդությունների մեջ, որոնք քո մանկությունից սկսած սովորեցիր. գուցե կարողանաս օգուտ քաղել, գուցե կարողանաս առնել: Չարչարվեցիր քո խորհուրդներով: Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ի՛նչ է գալու քո գլխին: Ահավասիկ նրանք բոլորը, ինչպես խռիվ, պիտի այրվեն կրակի մեջ և իրենց հոգիները չպիտի կարողանան փրկել բոցից. նստած ես կրակի կայծերի վրա. դրա՛նք քեզ համար օգնություն պիտի լինեն» (Ես. 47;11-14): Աստծուն չճանաչող մարդկանց և ազգերին դեռ ներելի է նման հետաքրքրասիրությունը, բայց, ցավալիորեն, այդ ախտով տարված են անգամ իրենց ճշմարիտ աստվածպաշտության ջատագով հորջորջող մոլորյալները. «Եթե մտնես Տեր Աստծու քեզ տված երկիրը, չյուրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորությունները: Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որն իր զավակին կրակի բովից անցկացնի, կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, թռչուններին նայելով կանխագուշակումներ անի, մոգությամբ զբաղվի, վհուկ կամ սուտ մարգարե լինի, ոգեհարցությամբ զբաղվի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. այդպիսի գարշելի բաների համար է, որ Տերը նրանց վերացնում է քո միջից: Քո Տեր Աստծու առջև կատարյալ պետք է լինես: Քո ժառանգելիք երկրի մարդիկ հավատում են հմայություններին ու կախարդություններին, բայց քո Տեր Աստվածը քեզ այդպես վարվելու հրաման չի տվել» (Երկ. օր. 18;9-14:22):


«Այն ժամանակ պիտի հայտնվեն նրանք, ովքեր փակի տակ են դնելու օրենքները, որպեսզի որևէ մեկը չկարողանա սովորել և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, հույս կդնեմ նրա վրա: Ահավասիկ ես և իմ զավակները, որ Աստված ինձ պարգևեց»: Եվ եթե ձեզ ասեն, թե՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին»,- այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ժողովուրդ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն: Չէ՞ որ Նա օրենքը տվեց՝ օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար պետք է կաշառք տալ» (Ես. 8;16-20):
Չնայած Իրեն բոլորանվեր հանձնվելու տերունական կոչին, այնուհանդերձ, միակ ճշմարիտ աստվածապաշտ հրեական իրականության մեջ մեծ տարածում գտան գուշակուհիները` «խալխի նոքարները», որոնց Աստված հանդիմանում և դատապարտում է Եզեկիել մարգարեի միջոցով. «Դու՛ էլ, մարդու՛ որդի, դարձրու՛ դեմքդ քո ժողովրդի դուստրերի կողմը, մարգարեությու՛ն արա նրանց մասին ու ասա՛. «Այսպես է ասում Ամենակալ Տերը. վա՛յ նրանց, որ մոգական բարձիկներ են կարում արմունկի տակի համար և գլխաշորեր` ամեն հասակի մարդկանց գլխի համար՝ մոլորեցնելու նրանց հոգիները, որովհետև մոլորվել են իմ ժողովրդի հոգիները: Ինձ բամբասում էին իմ ժողովրդի առաջ, որպեսզի սպանեն մարդկանց, որոնք մահապարտ չէին, և կենդանի պահեն նրանց, ովքեր պետք չէ, որ ապրեին: Խոսում էին ժողովրդի ականջին, որ ախորժում է սին խոսքերից: ՈՒստի այսպես է ասում Տեր Աստվածը. «Ահա ես մոգական բարձիկների դեմ եմ, որոնց մեջ ամփոփում էիք ձեր հոգիները, և պոկելու եմ դրանք ձեր թևերից: Պատառոտելու եմ ձեր գլխաշորերը: Ազատելու եմ իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու նրանք ձեր բուռը հավաքված չեն լինելու: Այն բանի համար, որ անիրավությամբ խոտորում էիք արդարի սիրտը (Ե՛ս չէի մոլորեցնում), այլևս ունայնություններ չեք գուշակելու: Փրկելու եմ Իմ ժողովրդին ձեր ձեռքից, ու պետք է իմանաք, որ Ե՛ս Եմ Տերը» (Եզեկիել 13;17-23): Քրիստոնեությունը մաքրեց աշխարհը կախարդությունից. «Եվ կախարդությամբ զբաղվողներից շատերը բերում էին իրենց գրքերը և բոլորի առաջ այրում. նրանց գինը հաշվեցին և գտան, որ հիսուն հազար արծաթ դահեկան էր» (Գործք. 19;19): Կախարդություն են նաև «անմեղ» հորոսկոպները, իսկ դրանք ի միջի այլոց ընթերցելն անգամ` կռապաշտություն:

ԽՈՍՏՈՒՄԸ
(առանց մեկնաբանության)
«Եվ գահի վրա նստողն ինձ ասաց. Ահա՛վասիկ ամեն բան նոր եմ դարձնում: Ապա ինձ ասաց. Գրի՛ր, այս խոսքերը ճշմարիտ և վստահելի են: Դարձյալ ինձ ասաց. Եղավ. Ես Ալֆան և Օմեգան եմ, Սկիզբը և Վախճանը. ես ծարավածներին ձրի պիտի տամ կյանքի ջրի աղբյուրից: Ով հաղթի, պիտի ժառանգի այս ամենը. և Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք Ինձ համար պիտի լինեն որդիներ: Իսկ գալով ծույլերին ու անհավատներին, ոճրագործներին և պոռնիկներին, կախարդներին և կռապաշտներին, հմայողներին և բոլոր ստախոսներին՝ ամբարիշտներին, նրանց բաժինը ծծմբով և հրով այրվող լճի մեջ է, որ երկրորդ մահն է» (Հայտն. 21;5-8): «Երանելի՜ են նրանք, որ պահում են Նրա պատվիրանները: Նրանք իրավունք ունեն ուտելու կենաց ծառից և մտնելու քաղաքի դռներով: Իսկ շներն ու կախարդները, մարդասպաններն ու կռապաշտները և բոլոր նրանք, որ սիրում են սուտը, դուրս պիտի նետվեն» (Հայտն. 22;14-15):

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1438

Մեկնաբանություններ