Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Եվրոպայի գործազուրկ երիտասարդները կամ ինչպես սկսել քո փոքր բիզնեսը

Եվրոպայի գործազուրկ երիտասարդները կամ ինչպես սկսել քո փոքր բիզնեսը
20.03.2019 | 12:51

Երևանում մարտի 30 - Ապրիլի 7-ը տեղի կունենա «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար» խորագրով սեմինարը, որը նվիրված է երիտասարդների շրջանում գործազրկության դեմ պայքարին, նախատեսված է հատկապես խոցելի, սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդների համար:

Մեկամյա այս ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովը Էրազմուս+ ծրագրի շրջանակներում: Միջազգային փորձագետները և մասնագետները կսովորեցնեն և կվերապատրաստեն երիտասարդներին՝ հաղորդելով նրանց ձեռնարկատիրության, առաջնորդության հմտություններ և գիտելիքներ, ինչպես նաև գաղտնիքներ՝ ինչպես սկսել իրենց փոքր բիզնեսը և ինչպես համապատասխանեցնել իրենց կրթությունը աշխատանքի շուկայի պահանջներին: Ծրագրին կմասնակցեն ընդհանուր առմամբ 8 պետությունների ներկայացուցիչներ (որտեղ գործազրկության տոկոսը Եվրոպայում ամենաբարձրն է)։ Մասնակից երկրներն են՝ Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Պորտուգալիան և Ֆրանսիան (ԵՄ Ծրագրային երկրներից 5-ը) և Հայաստանը, Վրաստանը և ՈՒկրաինան (Արևելյան գործընկերության երկրներից 3-ը):


Համաշխարհային բանկի վիճակագրության համաձայն, Հունաստանում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը 47.4 տոկոս է: Այնտեղ գործազուրկ է յուրաքանչյուր երկրորդ երիտասարդը (մասնակից երկրների շարքում ամենաբարձր տոկոսն է կազմում ), երկրորդն է Իտալիան ` 36.6 տոկոս , երրորդը Հայաստանը` 35.1տոկոս:
Ծրագիրը կիրագործվի 3 հիմնական փուլերով: Սեմինար, երիտասարդական փոխանակման ծրագիր և ամփոփում – արդյունքների գնահատում: Հայաստանում կանցկացվի սեմինարը և փոխանակման ծրագիրը: Ծրագրի գնահատման վերջին վերջին փուլը՝ ամփոփումը, կիրականացվի Ֆրանսիայում, 2019-ի հոկտեմբերին: Առաջին փուլը կիրականացվի Երևանում, Հայաստանում, կտևի 8 աշխատանքային օր, մարտի 30-ից մինչեւ ապրիլի 7-ը: Այս սեմինարին կմասնակցեն երիտասարդական առաջնորդներ, երիտասարդական աշխատողներ և 8 ՀԿ-ների ղեկավարներ:


Մեկ տարվա ծրագրի արդյունքում կպատրաստվեն էլեկտրոնային և տպագիր ուղեցույցեր «Ինչպես սկսել ստարտափ՝ երիտասարդների համար»: ՈՒղեցույցը հասանելի է լինելու մասնակից երկրների պաշտոնական 8 լեզուներով, ինչպես նաև կգործի մասնագիտական կայք, որը կպարունակի բոլոր տեղեկությունները, նյութերը և փորձագետների կոնտակտները: Կստեղծվի նաև տեսաֆիլմ արդյունքների մասին: Այս ծրագիրը, անկասկած, կլինի մասնակից երկրների և փորձագետների միջև շարունակական համագործակցության սկիզբ, որի հիմնական նպատակն է օգնել երիտասարդներին Եվրոպայում:


Ծրագիրը համակարգող կազմակերպությունը «Կրթական և մշակութային կամուրջներ» ՀԿ-ն է: Կազմակերպության, նախագծերի և գործընկերների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է գտնել ՀԿ-ի պաշտոնական կայքում `www.ec-bridges.com:

Դիտվել է՝ 1846

Մեկնաբանություններ