«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Երևանը խնամքի կարիք ունի». շաբաթօրյակ-ծառատունկ՝ մարտի 23-ին

«Երևանը խնամքի կարիք ունի». շաբաթօրյակ-ծառատունկ՝ մարտի 23-ին
22.03.2019 | 17:38

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մարտի 23-ին վաղ առավոտից Երևանում կանցկացվի «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակը:
«Տարիների ընթացքում կուտակված աղբավայրեր ու շինարարական աղբով զբաղեցված տարածքներ. այս ամենից պետք է ազատվել համընդհանուր ջանքերով», - ասված է հաղորդագրությունում: Մայրաքաղաքի մաքրությունն իրականացվելու է հասցեագրված տարածքներում:

«Նախատեսվում է մաքրել ընդհանուր օգտագործման բոլոր տարածքները, սիզամարգերը, զբոսայգիները, պուրակները: Կիրականացվեն հողային աշխատանքներ, փխրեցումներ, կշարունակվեն էտման աշխատանքները, նախատեսված է ծառատունկ»` ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանը: Ծառատունկը ևս կիրականացվի հասցեական ու բացառապես ոռոգելի տարածքներում: Մարտի 23-ին մայրաքաղաքում կտնկվի 5000 ծառ: Այս տարի նոր մոտեցում է ցուցաբերվել տնկիների ընտրության հարցում: «Բացի ավանդական ծառատեսակներից լինելու են ծաղկող ծառեր, կատալպաներ, արոսենիներ, որոշ տեղերում կտնկվեն նաև պավլովնյաներ: Այս տարի մենք նաև խստացրել ենք տնկիների նկատմամբ պահանջները: Դրանք լինելու են շատ ավելի կենսունակ, ավելի հաստ տրամագծով, ուղղաձիգ առանցքով և ավելի բարձր հասակով»,- ասել է Հակոբյանը: Նա խնդրել է բնակիչներին՝ շինարարական աղբը թափել ոչ թե քաղաքի տարբեր հատվածներում, այլև Նուբարաշենի շինաղբավայրում։

«Այն մարդիկ, ովքեր չեն տեղափոխի շինարարական աղբը նախատեսված վայր, կենթարկվեն տույժ ու տուգանքների», - ընդգծել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Արարատ Խաչիկյանը:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ