Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Շառլ Ազնավուրին շնորհվել է BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը

Շառլ Ազնավուրին շնորհվել է BraVo երաժշտական մրցանակաբաշխության ոսկե արձանիկը
22.03.2019 | 17:44

Համաշխարհային երաժշտական մշակույթի զարգացման գործում ավանդի համար BraVo մրցանակաբաշխության ոսկե արձանիկ է շնորհվել ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Կրեմլի պալատում:

«Նրա արվեստը ողջ է, նրա երաժշտությունը հիշողության մեջ կմնա հավերժ և երկար-երկար տարիներ կլուսավորի իր լույսով բազմաթիվ սերունդների», - ասել է արարողության վարող Ֆիլիպ Կիրկորովը: Նա նշել է, որ հարգանքի տուրք է մատուցվում զարմանահրաշ, չգերազանցված արտիստի լուսավոր հիշատակին: Կիրկորովի խոսքով՝ ոսկե արձանիկը կփոխանցվի Ազնավուրի ընտանիքին:


BraVo մրցանակաբաշխությունն անցկացվում է երկրորդ անգամ և կոչված է ընդգծել արտիստների նվաճումները դասական և հանրաճանաչ երաժշտության ոլորտում:
Ազնավուրը CNN-ի և Times ամսագրի վարկածով ճանաչվել է դարի լավագույն էստրադային կատարող: Մաեստրոյի 70 տարվա կարիերայի ընթացքում 100 մլն ձայնասկավառակ է վաճառվել, գրվել է 1200 երգ, կերտվել 80 դեր, թողարկվել 294 ալբոմ և անցկացվել 10000 համերգ աշխարհի 94 երկրում:

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ