Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեծ Բրիտանիային բրեկզիտի հարցով 3 վերջնաժամկետ է տվել

Մեծ Բրիտանիային բրեկզիտի հարցով 3 վերջնաժամկետ է տվել
22.03.2019 | 17:45

ԵՄ ղեկավարները Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին բրեկզիտի հարցով երկու շաբաթ ժամանակ են տվել. այժմ Միացյալ Թագավորության Համայնքների պալատը մինչև ապրիլի 12-ը ժամանակ ունի ԵՄ կազմից պաշտոնապես դուրս գալու պայմանագիրը վավերացնելու համար` հայտնում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ ի սկզբանե բրեկզիտի վերջնաժամկետը 2019թ. մարտի 29-ն էր, սակայն խորհրդարանը տարաձայնությունների պատճառով չի վավերացրել ԵՄ-ի հետ համաձայնագիրը: Վարչապետ Մեյը բրեկզիտի փաստաթուղթը համաձայնեցրել է Բրյուսելի հետ, սակայն բրիտանացի օրենսդիրների մի մասը հրաժարվում է հավանության տալ՝ նշելով, որ փաստաթուղթը չի բխում Լոնդոնի շահերից:


Մեյը Համայնքների պալատում բրեկզիտի երրորդ քվեարկության տապալումից հետո նամակով դիմել էր Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով Լոնդոնին հարցը լուծելու համար մինչև հունիսի 30-ը ժամանակ տալ:
Թեժ քննարկումներից հետո ԵՄ-ում որոշել են, որ եթե Մեյին հաջորդ շաբաթվա ընթացքում հաջողվի օրենսդիրներին համոզել քվեարկել փաստաթղթի օգտին, բրեկզիտի վերջնաժամկետը կլինի մայիսի 22-ը: Եթե խորհրդարանը հաջորդ շաբաթ էլ չվավերացնի փաստաթուղթը, վերջնաժամկետը կլինի ապրիլի 12-ը: Լոնդոնը ստիպված կլինի մինչև ապրիլի 12-ը նոր ծրագիր ներկայացնել՝ կամ ԵՄ-ն լքելու, կամ ԵՄ-ում մնալու համար: Ծայրահեղ դեպքում ժամկետը կհասցվի մինչև հունիսի 30-ը՝ նախքան ԵՄ նոր խորհրդարանի ձևավորումը: «Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեռևս ընտրության հնարավորություն ունի համաձայնագիրը կնքելու կամ չկնքելու միջև»,-հայտարարել է Դոնալդ Տուսկը: 7 ժամ տևած թեժ քննարկումներից հետո Մեյը հայտարարել է, որ իրեն կհաջողվի հաջորդ շաբաթ այնպես անել, որ խորհրդարանը վավերացնի փաստաթուղթը:

Դիտվել է՝ 282

Մեկնաբանություններ