Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Բաքուն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
22.03.2019 | 18:01

Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձի առաջարկը ոչ թե ձևաչափի փոփոխություն է, այլ բանակցային ձևաչափի վերականգնում։ Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի` հայտարարությունը լուսաբանման կարիք ունի, քանի որ «չկան փաստաթղթեր և որոշումներ, որոնք կկարողանան հիմնավորել այդ հայտարարությունը»։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում նշվում է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարության համաձայն՝ բանակցային գործընթացի ձևաչափը փոփոխության ենթակա չէ, և այդ մասին խոսել են ԵՄ բարձր ներկայացուցիչները ևս։ Այս փաստը Բաքուն Հայաստանին ուղղված լուրջ ազդակ և Ադրբեջանի դիրքորոշմանն աջակցություն է համարում։ Հայտարարության մեջ ներկայացված է Ղարաբաղյան կարգավորման մասին Բաքվի պաշտոնական տեսակետը, ապա հղում է արվում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 1992-ի մարտի 24-ի լրացուցիչ նիստի որոշմանը։ Դրա համաձայն՝ ԵԱՀԿ գործող նախագահողին հանձնարարվում է հրավիրել Մինսկի խաղաղ համաժողով՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ արձանագրելով, որ «ընտրյալ և մյուս ներկայացուցիչներին Լեռնային Ղարաբաղից գործող նախագահողը համաժողովին կհրավիրի որպես շահագրգիռ կողմ՝ միայն համաժողովին մասնակից պետությունների հետ խորհրդակցելուց հետո»։ Բաքուն ընդգծում է, որ «ընտրված և մյուս ներկայացուցիչներ» ասելով պետք է նկատի ունենալ ԼՂ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի համայնքներին»։

Դիտվել է՝ 337

Մեկնաբանություններ